ԱՍՀ նախարարը և ԱՄԿ տարածաշրջանային տնօրենը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը և Աշխատանքի միջազգային կազմակերպության գլխավոր տնօրենի օգնական և Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Բեատե Անդրեեսը քննարկել են համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները, այդ թվում՝
աշխատանքային իրավունքների պաշտպանության, արժանապատիվ աշխատանքի խթանման, սոցիալական գործընկերության զարգացման և քաղաքականության համատեղ մշակման մեխանիզմների ներդրման ուղղությամբ։ ։ Այս մասին տեղեկացնում է ԱՍՀ նախարարությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել հունիսի 20–ին կայացած Սոցիալական արդարության միջազգային ամենամյա 3-րդ համաժողովի բովանդակային արդյունքներին, որն անցկացվել է Հայաստանի՝ Աշխատանքի միջազգային կազմակերպության նախաձեռնած «Սոցիալական արդարության գլոբալ կոալիցիա» գործընթացին միանալու շրջանակում։

Ըստ գերատեսչության՝ նախարար Մկրտչյանն ընդգծել է, որ ՀՀ-ի այս անդամակցությունը ևս մեկ անգամ հաստատում է Հայաստանի հանձնառությունը՝ նպաստելու աշխատանքի ոլորտում արդար, ներառական և արժանապատիվ պայմանների ձևավորմանը՝ միջազգային գործընկերների հետ համատեղ։

«Կողմերը պայմանավորվել են շարունակել կառուցողական երկխոսությունը և իրականացնել համատեղ գործողություններ՝ ԱՄԿ-ի հետ համագործակցության օրակարգն ընդլայնելու նպատակով»,- ասված է հաղորդագրությունում։