Իրանում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
20.06.2025 | 22:55
Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Աղբյուրի տվյալներով՝ տարերքի էպիկենտրոնը գտնվել է Սեմնան քաղաքից (մոտ 124 հազար բնակչությամբ) 36 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Օջախը եղել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: