Ռուս ուղղափառ եկեղեցին դատապարտել է «Հայաստանի իշխանությունների միջամտությունը հայ եկեղեցու կյանքին»

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

«Հայ Առաքելական Եկեղեցու կյանքին Հայաստանի իշխանությունների միջամտությունն անընդունելի է, իսկ նրա առաջնորդի և հոգևորականների հասցեին վիրավորանքները վրդովմունք են առաջացնում», այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը։

Ըստ նրա՝ ռուս ուղղափառ եկեղեցին համերաշխություն է հայտնում հայ հավատացյալներին, «որոնք պաշտպանում են իրենց եկեղեցու արժանապատվությունը»։

«Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդի և հոգևորականների հասցեին ուղղված կոպիտ վիրավորանքներն ամոթի և վրդովմունքի զգացումներ են առաջացնում։ Մենք համերաշխություն ենք զգում իրենց եկեղեցու արժանապատվությունը պաշտպանող հայ հավատացյալների հետ։ Աշխարհիկ իշխանությունների ներկայացուցիչների կողմից դարավոր պատմություն ունեցող ամենակարևոր ազգային հոգևոր հաստատության ներքին կյանքին համարձակ միջամտության փորձերն անընդունելի են և արժանի են դատապարտման», – հայտարարել է Բալաշովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի