Իրանը հայտնում է Թավրիզի երկնքում իսրայելական F-35 կործանիչ խոցելու մասին

Լուրեր

26.11.2026 | 23:40
Եվրոպա լիգա․ «Արարատ-Արմենիան» պարտվեց «Զալցբուրգին». ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 23:25
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 150 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 179 քաղաքացու
26.11.2026 | 23:09
Ուկրաինայի քաղաքացին ինքնահրկիզվել է Վարշավայում՝ նախագահական պալատի դիմաց
26.11.2026 | 22:50
SpaceX-ը տիեզերքում ԱԲ-ի համար տվյալների մշակման կենտրոններ ստեղծելու թույլտվություն է ստացել
26.11.2026 | 22:21
Թուրքիայի ՊՆ ղեկավարը մեկնում է ԱՄՆ՝ նոր Կոնգրեսի ձևավորման նախաշեմին С-400-ների և F-35-ի հարցն առաջ մղելու համար
26.11.2026 | 21:53
Երևանի գլխավոր տոնածառի լույսերի վառման արարողությանը կմասնակցեն միջազգային ինֆլուենսերներ
26.11.2026 | 21:24
Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» կարգավիճակ ստացած առաջին երկիրը
26.11.2026 | 21:13
«Անպատկառ միջամտություն է երկրի ներքին գործերին»․ Զախարովան՝ ՀՀ Սահմանադրության հետ կապված Գերմանիայի ԱԳ նախարարի հայտարարության մասին
26.11.2026 | 21:00
Նիկոլ Փաշինյանը հեռանում է, հարգելի՛ ընդդիմադիրներ, տվեք ձայները՝ գնանք հանրաքվեի, այլևս չի առաջադրվի․ Լիլիթ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:45
Խարբերդի մանկատանը 2 սան է մահացել․ ինչու է ապրիլին տեղի ունեցածի մասին հայտնի դառնում հիմա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.11.2026 | 20:40
Սկզբունքային կարևոր է, որ չանտեսվեն մեր շահերը․ Զախարովան՝ TRIPP-ի մեկնարկի մասին
26.11.2026 | 20:34
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Զալցբուրգի» դեմ խաղում
26.11.2026 | 20:24
Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր
26.11.2026 | 20:13
Հյուսիսային Կորեայի առաջնորդը ստուգել է միջուկային օբյեկտները և խոստացել ավելի շատ միջուկային զենք ստեղծել
26.11.2026 | 20:00
Փաշինյանը 10 ձայն ունի ԱԺ ոչ իշխանական հատվածում, որ կքվեարկեն հանրաքվեին, բայց նա արտահերթ ընտրության կգնա. Դավիթ Շահնազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգի  ճգնաժամային կառավարման գրասենյակի գլխավոր տնօրենը հայտարարել է, որ Թավրիզում հակաօդային պաշտպանությունը հաջողությամբ խոցել է իսրայելական F-35 կործանիչ, գրում է Mehr գործակալությունը։

Մաջիդ Ֆարշին ասել է, որ ավելի վաղ Թավրիզում խոցվել է երկու անօդաչու թռչող սարք։ Նա հավելել է, որ երեքշաբթի օրը թիրախավորվել են Թավրիզի շրջակայքում գտնվող երեք վայրեր, և ՀՕՊ համակարգերը հակազդել են իսրայելական միջոցներին։

Իրանական լրատվամիջոցը գրում է, որ սա չորրորդ F-35 կործանիչն է, որը ոչնչացրել է Իրանի ՀՕՊ-ը։

Իսրայելն այս տեղեկությունները չի հաստատել։ Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք ավիահարվածներ են հասցրել Իրանի արևմտյան մասում գտնվող բալիստիկ հրթիռների կայանքներին։ Իսրայելի բանակը հայտնում է, որ կործանիչները հարվածել են տասնյակ բալիստիկ հրթիռների կայանքների և այլ թիրախների։ Օրվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածել է Իրանի հակաօդային պաշտպանության համակարգերին և ռադարային կայաններին Իրանի արևմուտքում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի