Հայաստանում Ուրուգվայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Քաղաքականություն
14.06.2025 | 16:35
Հայաստանում Ուրուգվայի Արևելյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիլվանա Լեսկա Բարոլինն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Այս մասին հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը:
Դեսպանը ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ։