Բաքվից վտանգ կարող է լինել․ ինչ ազդեցություն կունենա ՀՀ-ի համար Իրանի վրա հարձակումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.11.2026 | 16:43
Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների արդյունքները չեն փոխի Վաշինգտոնի թշնամական վերաբերմունքն Իրանի նկատմամբ
04.11.2026 | 16:30
Գեղարքունիքում ձկնաբուծարանը ապօրինի օգտագործել է շուրջ 1,37 մլն խմ ստորերկրյա ջուր․ վնասը՝ 12,3 մլն դրամ
04.11.2026 | 16:19
Թուրքիայի ոստիկանությունը ՌԴ քաղաքացի կանանց է ձերբակալել
04.11.2026 | 16:07
ՊՍԺ-ն ուշագրավ ցուցանիշ է գրանցել Չեմպիոնների լիգայում
04.11.2026 | 15:55
Մոսկվա ուղևորվող ինքնաթիռը վերադարձել է Բելգրադ․ օդանավում եղել են սերբ բարձրաստիճան քաղաքական գործիչներ
04.11.2026 | 15:46
ԿԸՀ-ն հավատարմագրել է «Ազատ քվե» և «Անկախ դիտորդ» դիտորդական առաքելություններին
04.11.2026 | 15:35
Ինչ պլանավորել ես, չի ստացվելու․ Նարեկ Կարապետյանը՝ Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:28
Ալինա Չարաևան պարտությամբ մեկնարկեց Հոնկոնգի մցրաշարում
04.11.2026 | 15:20
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. հանրային քրեական հետապնդում է հարուցվել 36 անձի նկատմամբ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 15:10
9 կյանք խլած վթարի պատճառը՝ նախնական վարկածով//7 մեղադրյալ՝ քոլեջում կաշառքի գործով․ ԼՈՒՐԵՐ
04.11.2026 | 15:05
ՀԱՊԿ-ը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից, բայց հեռացնելու հարց չի քննարկվում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
04.11.2026 | 14:53
Ես պաշտպանելու եմ հայ ժողովրդի խաղաղության, անվտանգության և ինքնորոշման իրավունքը. Միչիգանի նորընտիր սենատոր
04.11.2026 | 14:44
Երևան-Աշտարակ ճանապարհին վթարից տուժած երկու երեխայի վիճակը շարունակում է ծանր մնալ․ Ավանեսյան
04.11.2026 | 14:36
Հայաստանում կարող են ստեղծվել միջազգային չափանիշներին համապատասխան հակադոպինգային լաբորատորիաներ
04.11.2026 | 14:25
Զելենսկին Մելանյա Թրամփին պարգևատրել է Իշխանուհի Օլգայի շքանշանով
Բոլորը

Իսրայելի ռազմաօդային ուժերը հունիսի լույս 13-ի գիշերը լայնածավալ հարձակում են իրականացրել Իրանի տարածքում։ Հարվածները հասցվել են Իրանում միջուկային ծրագրի և այլ ռազմական օբյեկտների հետ կապված տասնյակ թիրախների, իսկ ընդհանուր առմամբ՝ ավելի քան 100 թիրախի: «Առյուծի վերելք» անունը ստացած օպերացիայի ընթացքում 200 կործանիչ է կիրառվել։

Իրանի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել են իրանցի բարձրաստիճան զինվորականներ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարը, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը և Կորպուսի օդային պաշտպանության բազայի հրամանատարը։ Նշվում է իրանցի ևս 20 բարձրաստիճան զինվորականի մահվան մասին։

Արևելագետ Ռուբեն Սաֆրաստյանը, Factor TV-ի հետ զրույցում անդրադառնալով Իրանի վրա հարձակումներին, նշում է՝ ականատես ենք լինում նոր Մերձավոր Արևելքի ձևավորմանը։

Ըստ ակադեմիկոսի՝ Իսրայելը հարվածներն Իրանի վրա շատ լավ էր նախապատրաստել։ Հետևանքներն այսպիսին են, որ Իրանը պատասխանելու գրեթե շանս չունի։

Քաղաքագետ Արա Պապյանը նշում է՝ Իսրայելին հաջողվել է ԱՄՆ-ին համոզել որոշակի հարվածներ հասցնել Իրանին՝ թուլացնելու ատոմային զենք ստանալու հնարավորությունը։

Այս ռազմական գործողություններից առաջ Վաշինգտոնն ու Թեհրանն անցած շաբաթներին բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Իրանի միջուկային ծրագրի շուրջ, սակայն կողմերը համաձայնության չեն հասել։ Թրամփի վարչակազմն Իրանից պահանջում է ամբողջությամբ հրաժարվել ուրանի հարստացման ծրագրից՝ պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Թեհրանը մերժում է ամերիկյան կողմի պահանջը՝ պնդելով, որ ուրանը հարստացնում է բացառապես քաղաքացիական նպատակներով:

Թրամփը Իրանին հասցված հարվածներից հետո հայտարարել է, թե երկու ամիս առաջ Իրանին 60-օրյա վերջնագիր էր ներկայացրել՝ «գործարք կնքելու» համար։

«Նրանք պետք է դա անեին։ Այսօր 61-րդ օրն է։ Ես ասացի՝ ինչ անել, բայց նրանք չկարողացան հասնել դրան։ Հիմա նրանք, թերևս, երկրորդ հնարավորությունն ունեն»,- նշել է ԱՄՆ նախագահը։

Պաշտոնական Երևանը դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրա, Չեխիայում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք»,- ընդգծել է Փաշինյանը:

Արդյո՞ք Ադրբեջանը կօգտվի Իսրայելի գործողություններից և առնվազն տեղային ռազմական սադրանքների կդիմի Հայաստանի դեմ։ Արա Պապյանը չի բացառում՝ նշելով՝ քանի որ աշխարհը կենտրոնացել է Իրանի վրա, Ադրբեջանը ստվերում է մնացել։

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր հայտարարել է, թե Երևանն այս պահին չունի տեղեկություն, որ Ադրբեջանը կարող է օգտվել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակից և հարձակվել Հայաստանի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան