Նեթանյահուի վարչակազմը փորձում է ագրեսիվ գործողություններով աշխարհն ու տարածաշրջանը ներքաշել աղետի մեջ․ Էրդողան

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Իսրայելը տարածաշրջանը, մասնավորապես, Գազան, արյան, արցունքների և անկայունության մեջ խեղդելու իր ռազմավարությունը հասցրել է շատ վտանգավոր փուլի։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ դատապարտելով Իրանի վրա Իսրայելի հարձակումը, գրում է Daily Sabah-ը։

«Իսրայելի հարձակումները մեր հարևան Իրանի վրա ակնհայտ սադրանք են, որն անտեսում է միջազգային իրավունքը»,- ընդգծել է նա։

Ըստ Էրդողանի՝ այս հարձակումները, որոնք տեղի են ունենում այն ​​ժամանակ, երբ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններն ինտենսիվանում են, և միջազգային ճնշումը մեծանում է Գազայի դեմ ուղղված անմարդկային գործողությունների դեմ, ցույց են տալիս Իսրայելի՝ «կանոնները խախտող մտածելակերպը»։

«Նեթանյահուի վարչակազմը փորձում է իր անխոհեմ, ագրեսիվ և անօրինական գործողություններով մեր տարածաշրջանն ու ամբողջ աշխարհը ներքաշել աղետի մեջ։ Նեթանյահուի և նրա կոտորածի ցանցի հարձակումները, որոնք մեր ամբողջ տարածաշրջանը կրակի մեջ են գցում, պետք է կանխվեն»,- ասել է նա՝ նշելով, որ միջազգային հանրությունը պետք է վերջ դնի իսրայելական ավազակությանը, որը թիրախավորում է համաշխարհային և տարածաշրջանային կայունությունը։

Ասելով, որ Անկարան չի ցանկանում տեսնել ավելի շատ արյուն, ավերածություններ և հակամարտություն Մերձավոր Արևելքում, Էրդողանն ասել է. «Որպես Թուրքիա՝ մենք դատապարտում ենք մեր հարևան Իրանի դեմ ուղղված նողկալի հարձակումները»։

Նեթանյահուի կառավարության հարձակումն անհիմն է և սպառնում է խաթարել տարածաշրջանային կայունությունը։ Այս մասին էլ հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։ Նա ընդգծել է, որ միջազգային կազմակերպություններն ու երկրները պետք է ավելի կոշտ դիրքորոշում ընդունեն տարածաշրջանին սպառնացող նման գործողությունների դեմ։

Իսրայելի կողմից Իրանի վրա գիշերային հարձակումը «չի կարող ունենալ որևէ օրինականություն կամ արդարացում», իր հերթին հայտարարել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) խոսնակ Օմեր Չելիքը՝ գործողությունը որակելով որպես «բարբարոսական ագրեսիա»։

Չելիքն ասել է, որ Իսրայելի կողմից «Գազայում ցեղասպանական արշավի դեմ միջազգային ճնշման աճի ֆոնին Իսրայելը կրկին նոր հարձակում է սկսել՝ ուշադրությունն իր ցեղասպանությունից շեղելու համար»։

«Իսրայելի ագրեսիան սպառնալիք է ամբողջ աշխարհի համար»,- հավելել է Չելիքը՝ կոչ անելով միջազգային հանրությանը համատեղ հստակ միջոցներ ձեռնարկել դրա դեմ։

Ավելի վաղ էլ Թուրքիայի ԱԳՆ-ն էր Իսրայելի հարձակումը դատապարտող հայտարարություն տարածել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի