Վրաստանում կալանավորվել է ընդդիմադիր Նիկա Գվարամիան

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Վրաստանի ընդդիմադիր «Փոփոխությունների համար կոալիցիայի» առաջնորդ Նիկա Գվարամիան կալանավորվել է։ Նա Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ ինքնուրույն է գնացել։

Ավելի վաղ Թբիլիսիի քաղաքային դատարանը փոխել էր Գվարամիայի նկատմամբ խափանման միջոցը. գրավի փոխարեն նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել կալանքը։ Որոշումը կայացրել է դատավոր Ջվեբե Նաչկեբիան։

Ընդդիմադիր գործչին նախկինում 30,000 լարի գրավ էր նշանակվել վիճահարույց խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու պատճառով, որը Գվարամիան հրաժարվել էր վճարել: Գրավի վճարման վերջնաժամկետը լրացել էր հունիսի 7-ին։

Քաղաքական գործիչն ինքը չէր ներկայացել այսօրվա դատական ​​նիստին:

«Գործը շինծու է և հարուցված է բոլոր այն քաղաքական գործիչների դեմ, որոնք չեն ներկայացել հանձնաժողովին, որն իրականում ստեղծվել է Սահմանադրությանը հակառակ։ Ես ենթարկվում եմ Վրաստանի Սահմանադրությանը, այլ ոչ թե «երազանքի» Սահմանադրությանը»,- ավելի վաղ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել էր Գվարամիան։

Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնել էին, որ Գվարամիան ժամանել է Ռուսթավիի թիվ 12 քրեակատարողական հիմնարկ։

Նմանատիպ գործով արդեն կալանավորվել են երեք քաղաքական գործիչներ, այդ թվում՝ «Ախալի» կուսակցության համահիմնադիր Նիկա Մելիան, նախկին պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլին և «Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեն։ Նրանց բոլորի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ խորհրդարանական քննչական հանձնաժողովին չներկայանալու պատճառով, և տրվել է 50 օր՝ այն կիրառելու համար։

Խորհրդարանական հանձնաժողովի նպատակն է հետաքննել պաշտոնյաների կողմից 2003-2012 թվականներին՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի կառավարման տարիներին կատարված հանցագործությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի