Իսրայելում մարդկանց հորդորում են տնից դուրս գալ միայն հաց ու ջուր գնելու համար, իրավիճակը լարված է․ Արտյոմ Չեռնամորյան

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

Իսրայելի իշխանությունները քաղաքացիներին հորդորում են տներից դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում հայտնեց  Իսրայելահայերի միության նախագահ Արտյոմ Չեռնամորյանը:

Նրա փոխանցմամբ՝ փողոցների մեծ մասը դատարկ է։

«Իշխանությունները հորդորում են տնից դուրս գալ միայն հաց ու ջուր գնելու համար։ Սակայն բնակչության մի հատվածը, ովքեր ծառայության ոլորտում են աշխատում, գործի են դուրս եկել»,- նշեց Չեռնամորյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ մարդկանց հյուրանոցներից տարհանում են։ Չեռնամորյանի խոսքով՝ իրավիճակը բավականին լարված է։

Նշենք, որ Իսրայելի կողմից Իրանին հասցված ավիահարվածներից հետո տարածաշրջանում ստեղծված լարվածության պայմաններում չեղարկվել և հետաձգվել են դեպի Իսրայել, Իրան և Միացյալ Արաբական Էմիրություններ չվերթները։

 

 

Հիշեցնենք, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակվել են Թեհրանի մոտակայքում գտնվող առնվազն վեց ռազմական բազաների վրա։ Ըստ Al Masirah հեռուստաալիքի՝ հարվածներ են հասցվել իրանական Նաթանզ, Խորամաբադ և Համադան քաղաքներին։ Al Mayadeen հեռուստաալիքը նշել է, որ Իսրայելի հարձակման թիրախը Նաթանզի միջուկային օբյեկտն է եղել։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի և այլ քաղաքների բնակելի թաղամասերին։ Հաղորդվում է, որ հարված է հասցվել Իրանի մայրաքաղաքում գտնվող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կենտրոնակայանին։ Իրանի  զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Իրանի պատասխանն Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի տարածքին հասցված հարվածներին կլինի ջախջախիչ։

 

Մանյա Պողոսյան