Վրաստանի ՆԳՆ-ն տուգանել է Սալոմե Զուրաբիշվիլիին բողոքի ակցիային մասնակցության համար

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը երկրի  հինգերորդ նախագահին տուգանել է 5000 լարիով՝ «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը խախտելու համար: Սալոմե Զուրաբիշվիլին ֆեյսբուքում հրապարակել է խախտման վերաբերյալ արձանագրությունը, որում նշվում է, որ նախկին նախագահը խախտումը կատարել է մարտի 3-ին: Այդ օրը նա մասնակցել է Մայրերի երթին, որն անցկացվել է՝ ի պաշտպանություն եվրոպամետ հանրահավաքների ժամանակ ձերբակալված ակտիվիստների: Երթը Ֆիլհարմոնիայի համերգասրահի մոտից շարժվել է դեպի Վրաստանի խորհրդարան, գրում է Эхо Кавказа-ն։

«Ինձ այսօր ակտիվիստ կնքեցին։ Եվ ես կանգնած էի այնտեղ, որտեղ պետք է կանգնած լինեին բոլոր մայրերը՝ խղճի բանտարկյալների մայրերի կողքին»,- գրել է նա սոցիալական ցանցերում։

2025 թվականի փետրվարին Վրաստանում ընդունվել են օրենսդրական փոփոխություններ, որոնք զգալիորեն խստացրել են Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքը, «Հավաքների և ցույցերի մասին» օրենքը և Քրեական օրենսգիրքը: Մի քանի փոփոխությունների համաձայն՝ արգելվում է փակ տարածքներում և շենքերում հանրահավաքներ անցկացնելը և հրապարակային քննադատությունը՝ առանց այդ տարածքների սեփականատերերի համաձայնության։

Բացի այդ, արգելվում է փակել մայրուղիները, կամուրջները, թունելները, էստակադները, տրանսպորտային հանգույցները, երկաթուղիները, ինչպես նաև պետական ​​քաղաքական պաշտոնյային կամ պետական ​​ծառայողին ուղղված բանավոր վիրավորանքները նրանց գործունեության հետ կապված համարվում են վարչական իրավախախտում և այժմ ենթակա են խիստ պատժի։

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիաների ժամանակ ճանապարհը փակելու համար ակտիվիստների նկատմամբ հարյուրավոր տուգանքներ են սահմանվել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի