Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն հայտնել  է, որ Ուկրաինայում ռուսական կողմի «մարտական ​​կորուստները» հասել են մեկ միլիոնի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարության երկու պաշտոնյաներ հայտարարել են, որ Ուկրաինայում ռուսական կողմի կորուստները հասել են մեկ միլիոնի, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Նախարարությունը չի նշել այս տեղեկատվության աղբյուրը, սակայն, ըստ BBC-ի թղթակից Փոլ Ադամսի, այն համընկնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի կողմից այսօր հրապարակված զեկույցի հետ։

Նշվում է, որ մեկ միլիոն «մոտավոր» թիվը ներառում է և՛ սպանվածներին, և՛ վիրավորներին։ Թղթակիցը նշել է, որ այս թվի առնվազն մեկ քառորդը վերաբերում է նրան, ինչը սովորաբար անվանում են անդառնալի կորուստներ՝ սպանվածներ, անհետ կորածներ և այնպիսի վիրավորներ, որ չեն կարող շարունակել մասնակցել ռազմական գործողություններին։ Այս թիվը նաև համապատասխանում է Վաշինգտոնի Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի կողմից հունիսի 3-ին հրապարակված գնահատմանը. այն ևս ռուսական կորուստները գնահատել է մեկ միլիոն սպանված և վիրավոր, իսկ ուկրաինական կորուստները՝ շուրջ 400,000 սպանված և վիրավոր։ Ըստ ամերիկյան կենտրոնի՝ միայն սպանվածների թիվը ռուսական կողմից 250,000 է, իսկ ուկրաինական կողմից՝ 60,000-ից մինչև 100,000։

Ե՛վ Ռուսաստանը, և՛ Ուկրաինան պատերազմի ընթացքում զոհերի մասին տվյալներ ներկայացրել են մի քանի անգամ միայն, և դիտորդները դրանք իրական չեն համարել։

BBC-ի ռուսական ծառայությունը և նրա գործընկերները բաց աղբյուրներից հավաքում են մարտերում զոհված ռուսների անունները. մայիսի 30-ի դրությամբ՝ ցուցակը պարունակում էր ավելի քան 110,000 անուն, որը կարող է կազմել իրական թվի 45%-ից մինչև 65%-ը։

«Պուտինի սխալ հաշվարկն ավելի շատ կյանքեր է խլել, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր բոլոր խորհրդային և ռուսական հակամարտությունները միասին»,- ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին՝ նշելով, որ այս ներխուժումը նրա ժողովրդի հանդեպ «դավաճանություն է պատմական մասշտաբով»։

«Յուրաքանչյուր մարտական ​​կորուստ ավելին է, քան պարզապես թիվ։ Դա անուն է, սիրելի մարդ, փշրված ապագա: Եվ, այնուամենայնիվ, Պուտինը չի զղջում»,- հավելել է Զինված ուժերի փոխնախարար Լյուկ Փոլարդը:

Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ-ն էլ հայտնել է, որ  պատերազմի սկզբից ի վերՌուսաստանի կորուստները կազմում են 1,000,340 զոհ և վիրավոր։ Միևնույն ժամանակ, վերջին մեկուկես տարվա ընթացքում Ռուսաստանի զինված ուժերը, Կիևի պնդմամբ, կորցրել են 628,000 մարդու։

Ուկրաինան չի հրապարակում պատերազմում կորուստների վերաբերյալ իր տվյալները։ 2024 թվականի փետրվարին  Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ ռուսական ներխուժման սկզբից ի վեր զոհված ուկրաինացի զինվորների թիվը կազմել է 31,000 մարդ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի