Բաքվում ՌԴ դեսպանը հայտարարել է, թե «Ալիևի իմաստության և Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ խաղաղությունը վերականգվել է»

Լուրեր

06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությանը և պատրաստ է նպաստել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը  ադրբեջանական Baku TV-ին տված հարցազրույցում, որի ընթացքում ներկայացրել է Ադրբեջանի և Ռուսաստանի միջև համագործակցության զարգացման, ինչպես նաև Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իր տեսակետները։

«Ռուսաստանի համար շատ կարևոր է Կովկասում խաղաղության պահպանումը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի իմաստության և Վլադիմիր Պուտինի հետ նրա հարաբերությունների շնորհիվ այսօր այդ խաղաղությունը վերականգնվել է։ 2020-2023 թվականներին տեղի են ունեցել մի քանի կարևոր հանդիպումներ, որոնց ընթացքում Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք են բերվել համաձայնություններ։ Մենք ողջունում ենք դրանք և հետաքրքրված ենք երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շարունակմամբ»,- հտյտարարել է Եվդոկիմովը։

Նա նշել է, թե Մոսկվան պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման համար։

«Ռուսական կողմը կձեռնարկի և պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային ուղիների զարգացման համար, որպեսզի ավարտվի երկու երկրների միջև սահմանի սահմանազատումը և այս հիանալի տարածաշրջանում վերջնական խաղաղություն հաստատվի»,- ասել է ՌԴ դեսպանը։

Եվդոկիմովն ընդգծել է, որ Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերություններն ակտիվորեն զարգանում են, ինչի մասին է վկայում այն ​​փաստը, որ անցյալ տարի Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները հանդիպել են չորս անգամ, Պուտինը պետական ​​այց է կատարել Ադրբեջան, երկու երկրների վարչապետներն անցկացրել են երեք հանդիպում, և մշտական ​​կապ է պահպանվում փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևի և Ալեքսեյ Օվերչուկի մակարդակով։ Նա հավելել է՝ Ռուսաստանը և Ադրբեջանը մեծ ներուժ ունեն դաշնակցային հարաբերությունները զարգացնելու համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի