Քննարկվել է Ռուս-hայկական համալսարանի գործունեության համաձայնագիրը

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Հայաստանի Հանրապետությունում Ռուս-hայկական համալսարանի գործունեության պայմանների մասին» նոր համաձայնագրի նախագիծը: Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍՆ-ն։

Արթուր Մարտիրոսյանի խոսքով՝ համաձայնագիրը ստորագրվել է 2024 թվականի դեկտեմբերին Մոսկվայում՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև միջկառավարական նիստի շրջանակում: Այն կոչված է կարգավորելու համալսարանի գործունեությունը, ուղղված է կրթական և գիտահետազոտական գործունեության արդյունավետության բարձրացմանը, Հայաստանի և Ռուսաստանի օրենսդրությունների համապատասխանեցմանը:

Արթուր Մարտիրոսյանը նշել է, որ համաձայնագրով ՀՀ-ում Ռուս-hայկական համալսարանը հանդիսանում է պետական համալսարան՝ հիմնադրամի կարգավիճակով: Համալսարանի կառավարման մարմիններն են կառավարման խորհուրդը, ռեկտորը և գիտական խորհուրդը: Խորհրդի 12 անդամից 4-ը նշանակվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, 4-ը՝ ՌԴ գիտության և բարձրագույն կրթության նախարարության կողմից, ևս 4 հոգու առաջադրում է բուհը՝ խորհրդակցական ձայնի իրավունքով: Ռեկտորն ընտրվում է մինչև 5 տարի ժամկետով՝ առավելագույնը 2 անգամ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը նաև նշել է՝ հստակեցումներ կան ընդունելության, ակադեմիական իրավունքների, ֆինանսավորման, շենքերի և գույքային հարցերի վերաբերյալ:

Համաձայնագրի նախագիծը ստացել է դրական եզրակացություն: