ՀՀ վարչապետը ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում կազմակերպված գալա համերգին

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հոկտեմբերի 11-ին ներկա է գտնվել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթնաժողովի շրջանակում Հանրապետության հրապարակում կազմակերպված գալա համերգին: Գալա-համերգին ներկա էին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն, ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարները, Հայաստանի բարձրագույն քաղաքական և հոգևոր ղեկավարությունը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ելույթներով հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, ներկայացվել է հայ կոմպոզիտորական արվեստը։ Հնչել են` հատված Արամ Խաչատրյանի թիվ 2 սիմֆոնիայից, «Ուզուն դարա»-ն, «Սուսերով պարը» (ջազային մշակմամբ), «Դիմակահանդեսը», հատված Ավետ Տերտերյանի թիվ 3 սիմֆոնիայից, Գրիգոր Եղիազարյանի «Ձկնորսների պարը» «Սևան» բալետից, հատված Էդվարդ Միրզոյանի սիմֆոնիայից։ Սիմֆոնիկ նվագախումբը կատարել է նաև «Քոչարի» պարեղանակը, հնչել է նաև «Դլե յամանը»՝ դուդուկահար Ջիվան Գասպարյանի կատարմամբ։ Գալա համերգի ավարտական մասը նվիրվել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հիշատակին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին է նվիրել Մակրոնի՝ «Հեղափոխություն» գրքի հայերեն թարգմանված տարբերակը: Գիրքը հրատարակվել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթնաժողովին ընդառաջ՝ պետական աջակցությամբ: