Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հունիսի 11-12-ը Հայաստան կայցելի

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն հունիսի 11-12-ը կայցելի Հայաստան։ Նա մի շարք հանդիպումներ կանցկացնի։ Եվրախորհրդի  տարածած հաղորդագրության համաձայն՝ գլխավոր քարտուղարը կհանդիպի ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Նա նաև հանրային դասախոսություն կկարդա և կհանդիպի ուսանողների հետ Երևանի պետական ​​համալսարանում։

Նշվում է, որ այցը տեղի է ունենում Հարավային Կովկասի համար վճռորոշ ժամանակահատվածում։ Գլխավոր քարտուղարը կհաստատի Եվրոպայի խորհրդի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուտափույթ  ստորագրմանը՝ ուղերձ, որը նա անմիջապես փոխանցել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և  Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մայիսին Տիրանայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունները չափազանց կարևոր են։ Մենք պետք է համատեղ աշխատենք՝ տարածաշրջանային կայունության համար լավագույն հնարավոր որոշումները կայացնելու համար»,- ասել է նա։

Հաղորդագրությունում նշվում է նաև, որ նույնքան կարևոր է Եվրոպայի խորհրդի աշխատանքը՝ աջակցելու Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին: Հայաստանի համար իր 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի միջոցով, որի սկզբնական բյուջեն կազմում է 19 միլիոն եվրո, և նոր՝ 2.8 միլիոն եվրոյի արձագանքման փաթեթի միջոցով, Եվրոպայի խորհուրդը նպաստում է ինստիտուտների, մարդու իրավունքների պաշտպանության և փախստականների հոսքերին արձագանքող ընդունող համայնքների դիմադրողականության ամրապնդմանը։

Քանի որ 2026 թվականի գարնանը Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, քննարկումները կկենտրոնանան նաև այն բանի վրա, թե ինչպես կարող է Եվրոպայի խորհուրդը նպաստել տարածաշրջանի դերի ամրապնդմանը Եվրոպայի ձևավորվող ժողովրդավարական անվտանգության ճարտարապետության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի