ՀՀ վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Քաղաքականություն
06.06.2025 | 17:33
Կայացել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի հեռախոսազրույցը․ հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է նախագահ Մասուդ Փեզեշքիանին Զոհաբերության տոնի՝ Էյդ-է Ղորբանի առիթով։
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Իրան հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր։