Թուրքիայում Էգեյան ծովի ափերի մոտ 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Թուրքիայում՝ Էգեյան ծովի Չանաքքալեի Գյոքչեադա շրջանի ափերի մոտ, 4,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:

Երկրի Աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչաության(AFAD) համաձայն՝ Էգեյան ծովի Գյոքչեդա ափամերձ գոտում ժամը 08:18-ին գրանցված երկրաշարժը տեղի է ունեցել մոտավորապես 12,61 կիլոմետր խորության վրա։

Սկզբնական հաղորդումները ցույց են տալիս, որ երկրաշարժի հետևանքով տուժածներ կամ վնասեր չկան։ Իշխանությունները շարունակում են վերահսկել տարածաշրջանը՝ հետցնցումների հնարավորությունը հասկանալու համար։ Թուրքիայի Էգեյան շրջանը գտնվում է բարձր ակտիվության բեկվածքային գծի վրա, և սեյսմիկ ակտիվությունն այստեղ հազվադեպ երևույթ չէ:

Հիշեցնենք, որ օրերս Թուրքիայում Մուղլայի Մարմարիս շրջանի ափամերձ գոտում 5,8 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել, որի հետևանքով վիրավորվել էր 69 մարդ, իսկ 14-ամյա մի աղջիկ մահացել էր խուճապային նոպայից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի