Կառավարությունը «Մայր Հայաստան» թանգարանը միացնում է պատմության թանգարանին

Լուրեր

07.10.2026 | 12:47
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ նախկին պաշտոնյայից հօգուտ պետության բռնագանձել 3 անշարժ գույք, մեքենա և շուրջ 450 մլն դրամ
07.10.2026 | 12:36
ՌԴ-ն հրթիռներով ու ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ զոհեր և վիրավորներ կան
07.10.2026 | 12:28
Իսպանացի մրցավարը որակազրկվել է պատանեկան ԵԱ-ում հայ բռնցքամարտիկների մենամարտերում սխալ որոշումների համար
07.10.2026 | 12:19
Բաքվից հայտարարում են, թե ՀՀ-ի կողմից այս տարի ներկայացված 50 անհետ կորած հայազգիների ԴՆԹ պրոֆիլների ու մնացորդների միջև համապատասխանություն չի հայտնաբերվել
07.10.2026 | 12:10
Փաշինյանը՝ ադրբեջանցի զինվորին Բաքվին հանձնելու մասին // ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը տագնապ է տարածել․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 12:05
Արթուր Դանիելյանը ձերբակալվել է՝ դատարանի կալանքի ներկայացվելու համար
07.10.2026 | 12:01
Թրամփը հայտնել է, որ Պուտինի հետ հեռախոսազրույց կունենա Ռուսաստանում ժանտախտի իրավիճակի հետ կապված
07.10.2026 | 11:56
Գագիկ Ծառուկյանի 29 անշարժ, 488 շարժական գույքերի և 33 տրանսպորտային միջոցների նկատմամբ արգելանք է դրվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.10.2026 | 11:42
Հայաստանը պետք է տրամադրի անհետ կորած ադրբեջանցիների ճակատագրի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը․ Ալիև
07.10.2026 | 11:33
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը միաձայն ընդունել է Հայաստանի հեղինակած բանաձևը
07.10.2026 | 11:20
Հայտնի է հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
07.10.2026 | 11:12
«Արմավիր» ՔԿՀ-ում դրոնով 6 բջջային հեռախոս է փորձ արվել փոխանցել
07.10.2026 | 11:02
2027 թ․ հունվարի 1-ից սոցփաթեթի ծրագիրն ավարտվում է․ փոփոխություններ և նոր հնարավորություններ. ՈՒՂԻՂ
07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
Բոլորը

Կառավարությունը նախաձեռնել է լուծարել ՊՆ ենթակայությամբ գործող «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանը։ Առաջարկված նախագծով այն միացվում է «Հայաստանի պատմության թանգարանին»՝ որպես վերջինի մասնաճյուղ։

Բացի այդ, «Հաղթանակ» զբոսայգում գտնվող հուշարձանը կփոխանցվի ԿԳՄՍ նախարարության կառավարմանը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ միավորման նպատակը թանգարանի արդյունավետ կառավարումն է։

Նշենք, որ Երևանում գործող «Մայր Հայաստան» ռազմական պատմության թանգարանում ցուցադրվում են հայկական զինված ուժերի ձևավորման, ինչպես նաև տարբեր պատմական փուլերում՝ ազատագրական պայքարների, Երկրորդ համաշխարհային պատերազմի, Արցախյան պատերազմների և նորագույն իրադարձությունների մասին նյութեր։

Թանգարանի այցելուները կարող են ծանոթանալ հայկական բանակի զինվորական համազգեստներին, պարգևներին, զենքերին, լուսանկարներին, պատմական փաստաթղթերին և հերոսների անձնական իրերին։

Ցուցանմուշները ընդգծում են հայ ժողովրդի անցած բարդ ու հերոսական ուղին՝ մարտադաշտից մինչև հաղթանակ։

Նարեկ Կիրակոսյան