«Ինչի՞ մասին խոսել». Պուտինը Կիևին մեղադրել է «ահաբեկչությունների» մեջ ու մերժել Զելենսկիի հետ հանդիպման հնարավորությունը

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Կիևի կողմից մարդասիրական նկատառումներից ելնելով կարճաժամկետ հրադադարից հրաժարվելը ցույց է տալիս, որ Ուկրաինային խաղաղություն պետք չէ։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է Ինտերֆաքսը։

«Ինչ վերաբերում է մարդասիրական նկատառումներով 2-3 օրով հրադադարի վերջին մերժմանը, սա առաջին դեպքը չէ։ Դա մեզ չի զարմացնում, այլ միայն համոզում է, որ Կիևի ռեժիմին ընդհանրապես խաղաղություն պետք չէ։ Նրա համար խաղաղությունը, ամենայն հավանականությամբ, նշանակում է իշխանության կորուստ։ Եվ այս ռեժիմի համար իշխանությունը, ակնհայտորեն, ավելի կարևոր է, քան խաղաղությունը և այն մարդկանց կյանքը, որոնց նրանք, ակնհայտորեն, իրենցը չեն համարում»,- ասել է Պուտինը Ռուսաստանի կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Բացի այդ, Պուտինը հայտարարել է, որ «Կիևի ղեկավարությունն անցել է ահաբեկչություններ կազմակերպելուն՝ փորձելով վախեցնել Ռուսաստանին»։ ՌԴ նախագահը, միաժամանակ, կասկածի տակ է դրել երկրների ղեկավարների մակարդակով հանդիպման հնարավորությունը։

«Նրանք խնդրում են դադարեցնել ռազմական գործողությունները 30 կամ նույնիսկ 60 օրով։ Նրանք խնդրում են բարձր մակարդակի հանդիպում անցկացնել։ Բայց ինչպե՞ս կարող են նման հանդիպումներ անցկացվել այս պայմաններում։ Ինչի՞ մասին խոսել։ Ո՞վ է բանակցում նրանց հետ, ովքեր հույսը դնում են ահաբեկչության վրա, ահաբեկիչների հետ։ Եվ ինչո՞ւ պետք է խրախուսել՝ նրանց ռազմական գործողություններում դադար տրամադրելով»,- ասել է ՌԴ նախագահը։

Պուտինը նաև առաջին անգամ խոսել է Կուրսկի և Բրյանսկի մարզերում կամուրջների պայթեցման մասին՝ ասելով, որ այդ որոշումներն Ուկրաինայում կայացվել են քաղաքական մակարդակով, և որ «Կիևի գործողությունները նպատակ ունեին խափանել Ստամբուլում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների երկրորդ փուլը»։

«Սա նպատակային հարձակում է խաղաղ բնակչության դեմ։ Բոլոր միջազգային նորմերի համաձայն՝ նման գործողությունները կոչվում են «ահաբեկչություն»։ Ստամբուլում մեր առաջարկած բանակցությունների հաջորդ փուլի նախօրեին խաղաղ բնակչության, այդ թվում՝ կանանց և երեխաների դեմ կատարված բոլոր հանցագործությունները, անկասկած, ուղղված էին բանակցային գործընթացը խաթարելուն»,- ասել է Ռուսաստանի նախագահը։

Մինչ այդ, այսօր ճեպազրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկնել է Ռուսաստանի և Ուկրաինայի առաջնորդների հանդիպման կոչը։

«Ռուսների ընտրությամբ հանդիպում. Ստամբուլ, Վատիկան, Շվեյցարիա։ Մենք առաջարկում ենք հանդիպում երկուշաբթի օրվանից՝ ցանկացած օր»,- ասել է նա`նշելով, որ նման հանդիպումից առաջ անհրաժեշտ է համաձայնության գալ հրադադարի շուրջ։

Զելենսկին նաև ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է քառակողմ հանդիպում՝ Էրդողան, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, Զելենսկի և Պուտին։ Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է նման հանդիպման։ Բացի այդ, նա նշել է, որ Ստամբուլում բանակցությունները ներկայիս մակարդակով չեն լուծում որևէ այլ հարց՝ բացի գերիների փոխանակումից։

Հիշեցնենք, որ հունիսի 2-ին Ստամբուլում տեղի էին ունեցել ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակությունների բանակցությունները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի