ՌԴ-ում ազգությամբ ադրբեջանցի պատգամավորը, որը Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզն ուզբեկների պատմական հայրենիքն է անվանել, զրկվել է պաշտոնից

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

ՌԴ Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Դումայի պատգամավորներն իրենց գործընկեր Խալիդ Թագիզադեին զրկել են Սոցիալական զարգացման հարցերի հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնից՝ հայտարարության պատճառով, որ Ուզբեկստանից միգրանտները, հնարավոր է, գնում են Յուգրա՝ իրենց պատմական հայրենիք, գրում է Current time-ը:

Թագիզադեն ազգությամբ ադրբեջանցի է։ Հաղորդվում է, որ նա հունիսի 3-ին մեկնել է Ադրբեջան:

Սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութում պատգամավորը նշում է, որ միգրանտները  տարբեր են լինում։ Նա կենտրոնացել է Ուզբեկստանի քաղաքացիների վրա և նշել, որ Յուգրան և Տյումենի շրջանի մի մասը «պատմականորեն գտնվել են Սիբիրյան խանության մեջ», որը կառավարվում էր Շեյբանիների դինաստիայի խաների կողմից։

«Շեյբանիների դինաստիան իշխող ուզբեկական դինաստիան է, Բուխարայի խանության բնիկները։ Հնարավոր է՝ միգրանտները գալիս են այստեղ՝ իրենց պատմական հայրենիք»,- նշել է նա։

Այդ պահին նրան ընդհատել է Դումայի խոսնակ Բորիս Խոխրյակովը: Ավելի ուշ Պետդումայի պատգամավորներ Վլադիմիր Սիսոևը և Մաքսիմ Իվանովը դիմել են ՌԴ Գլխավոր դատախազություն՝ խնդրելով ստուգել  Թագիզադեի հայտարարությունները՝ «ծայրահեղականության և ազգային պատկանելության հիման վրա ատելության կամ թշնամանքի հրահրման» վերաբերյալ:

Թագիզադեն արձագանքից հետո ներողություն է խնդրել իր խոսքերի համար։ Նա նշել է, որ փորձել է մեղմել պատգամավոր Միխայիլ Սելյուկովի և փոխնահանգապետ Վսևոլոդ Կոլցովի միջև կոնֆլիկտային իրավիճակը, և իր հայտարարությունը «ենթադրություն էր, այլ ոչ թե կատեգորիկ հայտարարություն»։

Խանտի-Մանսիյսկի ինքնավար օկրուգի Դումայի պատգամավորները, նրան պաշտոնից զրկելուց բացի, պարտավորեցրել են  հրապարակային ներողություն խնդրել, հայտարարել են նրա նկատմամբ «հրապարակային դատապարտման» մասին և հանձնարարել են ընտրողներին տեղեկացնել «խորհրդարանական էթիկայի կանոնների խախտման» փաստերի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի