Միակ մանկական կաթը Հայաստանում․ Երեմյան կաթնամթերքը ստացել է մանկական կաթի վկայական

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

Երեմյան կաթնամթերքը ստացել է մանկական կաթի վկայական՝ դառնալով շուկայում միակը և գրանցվելով Արտադրանքի պետական գրանցման Եվրասիական Տնտեսական Միության միասնական ռեեստրում:

Այս վկայականը հավաստում է Երեմյան կաթի անարատությունը, 100 տոկոս բնականությունն ու առողջարարությունը նախադպրոցական 3 տարեկանից բարձր և դպրոցական տարիքի երեխաների համար։
«Վկայականը մեզ համար ավելին է, քան պարզապես կարևոր փաստաթուղթ։ Այն մեր եզակի «Սերմից՝ սեղան» հայեցակարգի, ամենամեծ և նորարարական սեփական ֆերմայի, արտադրական փակ շղթայի արդյունքում ստացվող բարձրակարգ կաթնամթերքի որակի արձանագրումն է։ Մենք հպարտ ենք հայ հասարակությանն առաջարկել կաթ, որին ծնողները կարող են վստահել և առանց վարանելու ներառել իրենց երեխաների կյանքի ամենակարևոր փուլի՝ մանկության շրջանի սննդակարգում»,- նշում է Երեմյան ընկերությունների խմբի գլխավոր տնօրենի տեղակալ, մարքեթինգի և հաղորդակցության տնօրեն Լուսինե Երեմյանը։

Մանկության ընթացքում Ա կարգի, անարատ և բնական կաթի օգտագործումը նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների համար հանդիսանում է կալցիումի, վիտամին D-ի, B վիտամինների, կալիումի, ֆոսֆորի, ցինկի, մագնեզիումի, բարձրորակ սպիտակուցի և այլ կարևոր վիտամինների անփոխարինելի պաշար։ Օրական մեկ բաժակ Երեմյան կաթի օգտագործումը կնպաստի ձեր երեխաների աճին, զարգացմանը, իմունային համակարգին, ոսկորների և մկանների առողջությանը, հիշողությանը և ճանաչողական գործառույթին։

Այս ամենն ազդում է երեխաների տրամադրության, կենտրոնացման և մոտիվացիայի վրա, որոնք նպաստում են դպրոցում նրանց առույգությանը և հաջողությանը։

Հիշեցնենք, որ վերջերս Երեմյան կաթնամթերքը ստացել է նաև FSSC 22000 միջազգային սերտիֆիկատ, որը համարվում է սննդի անվտանգության կառավարման համակարգի ամենախստապահանջ և ամենավարկանիշային սերտիֆիկատը։ Այս սերտիֆիկատով ևս Երեմյան կաթնամթերքը եզակի է Հայաստանում՝ վերահաստատելով սննդի անվտանգության ոլորտում իր գերանցությունն ու առաջատար դիրքը։

Կաթը սեր է, և Երեմյան կաթնամթերքն այն ուրախ է կիսել ձեզ հետ ամեն օր։