Նիկոլ Փաշինյանի հրաժարականի օրը հայտնի է
Քաղաքականություն
10.10.2018 | 22:43Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկա օրերին կներկայացնի իր հրաժարականը` դեկտեմբերին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար: Փաշինյանն այս մասին հայտնել է «Ֆրանս 24» հեռուստաընկերությանը:
«Արտահերթ ընտրությունները պետք է կայանան դեկտեմբերի 9-10-ը: Դա կլինի այն պարագայում, երբ ես հոկտեմբերի 16-ին ներկայացնեմ իմ հրաժարականը»,- ասել է Փաշինյանը: