Արտակ Զեյնալյանը Վրաստանի արդարադատության նախարարի հետ քննարկել է տեղեկատվության փոխանակմանն առնչվող հարցեր

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Տեա Ծուլուկիանիի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Արտակ Զեյնալյանը ողջունել է վրաց գործընկերոջ այցը Երևան և սերտ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Տեա Ծուլուկիանին իր հերթին նշել է, որ Թբիլիսիում կայացած նախորդ հանդիպումից հետո ուրախ է Երևանում գտնվելու և երկու երկրների արդարադատության ոլորտի բարեփոխումների ընթացքին ու իրավական դաշտի տեղեկատվության փոխանակմանն առնչվող որոշ հարցեր նախարար Զեյնալյանի հետ քննարկելու համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են իրավական ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ անդրադարձել երկու երկրների միջև դատապարտյալների փոխանակմանն առնչվող ընթացակարգերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել Պրոբացիայի ծառայության և քրեակատարողական բժշկության կարողությունների զարգացման նպատակով կազմակերպել փորձի փոխանակում՝ հաշվի առնելով Վրաստանի ձեռքբերումները նշված ուղղություններով: Քննարկվել են նաև անչափահասների արդարադատությանն առնչվող մի շարք խնդիրներ, որոնց ուղղությամբ ևս համատեղ փորձի փոխանակման պայանավորվածություն է ձեռք բերվել:

Նախարար Զեյնալյանը վրացի գործընկերոջը ներկայացրել է նաև պետական ծառայությունների մատուցման գրասենյակների ներդրման հայկական փորձը, ընդգծելով, որ ներկայում ամբողջ Հանրապետության տարածքում սփռված 130 գրասենյակներ մատուցում են պետական մարմիններին առնչվող 67 ծառայություն, իսկ հաջորդ տարի նախատեսվում է այդ գրասենյակների թիվը հասցնել 300-ի: Տեա Ծուլուկիանին ևս ներկայացրել է պետական ծառայությունների մատուցման վրացական մոդելը, որը ներառում է 60 գրասենյակներ գյուղական համայնքներում և 20 գրասենյակներ մեծ քաղաքներում: Այս համատեքստում նախարար Ծուլուկիանին Արտակ Զեյնալյանին հրավիրել է ս.թ. հոկտեմբերի 18-ին ներկա գտնվելու Վրաստանի վարչապետի մասնակցությամբ Ախալքալաքում կայանալիք պետական ծառայությունների մատուցման հերթական գրասենյակի բացման արարողությանը: Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են փոխադարձ պատրաստակամությունը համագործակցության հետագա խորացման հարցում: