Դեսպան Հակոբյանն ու Իրանի նախագահի տեղակալն անդրադարձել են ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ ծրագրերի
Քաղաքականություն
03.06.2025 | 23:07
Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը և ԻԻՀ նախագահի տեղակալ, Ծրագրավորման ու բյուջետային կազմակերպության ղեկավար և ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադն անդրադարձել են Հայաստան-Իրան բազմոլորտ համագործակցության մի շարք ուղղություններին, մասնավորապես՝ ենթակառուցվածքային, հաղորդակցային, էներգետիկ և այլ ոլորտային ծրագրերի:Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։
Նշվում է, որ դեսպան Հակոբյանն ու փոխնախագահ Փուրմոհամմադին քննարկել են նաև առաջիկա համատեղ միջոցառումների իրականացումը՝ ի շահ երկու բարեկամ պետությունների»: