Գազայի փրկարարները հայտնել են, որ Ռաֆահում օգնության բաշխման կենտրոնի մերձակայքին Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Գազայի հատվածի փրկարարները հայտնել են, որ երեքշաբթի Ռաֆահ քաղաքի հարավային մասում գտնվող մարդասիրական օգնության բաշխման կենտրոնի մերձակայքին Իսրայելի հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 27-ի, գրում է AFP-ը։

«27 մարդ է զոհվել, ավելի քան 90-ը՝ վիրավորվել Ռաֆահի Ալ-Ալամ շրջանում ամերիկյան օգնությանը սպասող խաղաղ բնակիչների դեմ ուղղված կոտորածի ժամանակ»,- ասել է քաղաքացիական պաշտպանության խոսնակ Մահմուդ Բասալը, որն ավելի վաղ AFP-ին ասել էր, որ մահերը տեղի են ունեցել, «երբ իսրայելական ուժերը կրակ են բացել տանկերից և անօդաչու թռչող սարքերից»։

Ալ-Ալամի խաչմերուկը գտնվում է մոտ մեկ կիլոմետր հեռավորության վրա ԱՄՆ-ի կողմից աջակցվող Գազայի մարդասիրական հիմնադրամի (GHF) կողմից կառավարվող կենտրոնից, որը նորաստեղծ խումբ է, որի հետ Իսրայելը համագործակցում է տարածքում օգնության բաշխման նոր մեխանիզմ ներդնելու համար։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը դատապարտել է քաղաքացիական բնակչության դեմ նման հարձակումները՝ դրանք որակելով որպես «ռազմական հանցագործություն», այն բանից հետո, երբ կիրակի նույն տարածքում նմանատիպ կրակոցների հետևանքով զոհվել և վիրավորվել էին տասնյակ պաղեստինցիներ։

«Գազայում սննդի չնչին քանակությունից օգտվելու փորձ կատարող հուսահատված քաղաքացիների վրա մահացու հարձակումներն անընդունելի են։ Քաղաքացիական անձանց դեմ ուղղված հարձակումները միջազգային իրավունքի լուրջ խախտում են և ռազմական հանցագործություն»,- հայտարարել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Վոլկեր Թյուրկը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի