Ես նմա՞ն եմ մարդու, որը կարող է ճնշումներ գործադրել. Արարատ Միրզոյանը՝ ՀՀԿ-ական պատգամավորների նկատմամբ ճնշումներ գործադրելու մեղադրանքների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 23:19
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը
11.11.2026 | 23:03
Վթարային ջրանջատում՝ Բերդ քաղաքում
11.11.2026 | 22:49
Քննարկվել են Սևանա լճի ջրային համակարգերի և ռեսուրսների կառավարման հարցերը
11.11.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.11.2026 | 22:20
Քենեդիների ընտանիքը պահանջել է արգելել Թրամփի հաղթական կամարի կառուցումը
11.11.2026 | 22:06
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Իռլանդիա
11.11.2026 | 21:54
Ուկրաինական կողմը չի բացառել, որ ՌԴ-ի հետ բանակցությունների արդյունքում հնարավոր կլինի «մինչև Նոր տարի լուծման հասնել»
11.11.2026 | 21:40
ՀՀ նախագահը ստորագրել է TRIPP-ի վերաբերյալ օրենքը
11.11.2026 | 21:27
Հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդը հայտնաբերվել է. ՆԳՆ
11.11.2026 | 21:14
Նախիջևանում երկու շաբաթ ծառայող ադրբեջանցի զինծառայող է մահացել անհայտ հանգամանքներում
11.11.2026 | 21:00
Հարց եմ տալիս Կարապետյաններին՝ ՌԴ-ին ի՞նչ եք խոստացել, որ չի ստացվել, հուսահատ փողոցային պայքարի եք գնում․ Սոնա Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:47
Զախարովան հայտարարել է, որ տարեսկզբից արտասահմանյան դիմումներով ՀՀ-ում Ռուսաստանի 5 քաղաքացի է ձերբակալվել
11.11.2026 | 20:35
Եղիշե Մելիքյանը և Արտյոմ Բանդիկյանը` Կիպրոսի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:30
Իշխանությունը հա՞շտ է ռուսավրացական օրենքի հետ. «Ուժեղ Հայաստան»-ցին «օտարերկրյա գործակալ» է փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.11.2026 | 20:23
28 րոպե՝ շտապօգնության կանչից մինչև մուտք խուց․ նոր մանրամասներ՝ Արսեն Գևորգյանի մահվան դեպքից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Խորհրդարանական ուժերի հետ, կարծես թե, ամեն ինչ համաձայնեցված է և ընդհանուր ծրագրից շեղվող զարգացումներ չեն սպասվում: Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը և այդ օրակարգի շուրջ քաղաքական ուժերի հետ քննարկումներին:

Հիշեցնենք, որ խորհրդարանական ուժերից ԲՀԿ-ի հետ ստորագրվել է հուշագիր, որով խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժը կողմ է արտահայտվել դեկտեմբերին անցկացվելիք խորհրդարանական ընտրություններին և վստահեցրել, որ վարչապետ Փաշինյանի հրաժարականի դեպքում այլ թեկնածու չի առաջադրի, ՀՀԿ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝  նշելով, որ իրենք ևս վարչապետի թեկնածու առաջադրելու մտադրություն չունեն, ինչ վերաբերում է  ՀՅԴ-ին, ապա նրանց հետ ևս քննարկումներ տեղի են ունեցել, թեև հուշագրի ստորագրում կամ որևէ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա:

«Իրականում մենք պատրաստվում էինք ավելի բանակցային տարբերակի, պատրաստել էինք սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որով հնարավորություն էր ստեղծվելու կամ հանրաքվեով կամ ԱԺ պատգամավորների 2/3-ի քվեարկությամբ կրճատել Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը»,- մանրամասնեց փոխվարչապետը՝ նկատելով, որ խորհրդարանական ուժերի կողմից հայտնի նախագծի ընդունումը փոխեց դեպքերի ընթացքը:

Արարատ Միրզոյանն ընդգծեց, որ երկրի համար շատ կարևոր է, որ այս իրավիճակը հանգուցալուծվի՝ որքան հնարավոր է շուտ:

«Առկա ինստիտուցիոնալ ճգնաժամը, խորհրդարանական ճգնաժամը, որոշ դեպքերում նաև՝ սահմանադրական ճգնաժամը խոչընդոտում են երկրի զարգացմանն ու խոցելի դարձնում երկրի անվտանգությունը»,- շեշտեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այդ ամենին հասնելու համար ընտրվել է Ազգային ժողովը լուծարելու ամենակարճ ճանապարհը՝ վարչապետի հրաժարականը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան