Բաքվի դատարանը արտերկրում բնակվող Ալիևի քննադատ ադրբեջանցի բլոգերներին կալանավորելու որոշում է կայացրել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Բաքվի Բինագադիի շրջանային դատարանը որոշում է կայացրել արտասահմանում բնակվող ադրբեջանցի մի շարք ընդդիմադիր բլոգերների կալանավորման վերաբերյալ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ երկրի Գլխավոր դատախազությունը դատարան է ներկայացրել միջնորդություն՝ մարտ-ապրիլին քննչական գործողությունների համար կանչված արտերկրում բնակվող անձանց նկատմամբ կալանքի որոշում կայացնելու վերաբերյալ։ Նրանք են՝ Գաբիլ Մամեդովը, Մուհամմեդ Միրզալին, Իմամեդդին Ալիմանովը, Սուլեյման Սուլեյմանլին, Էլշադ Մամեդովը, Օրխան Աղաևը և Գուրբան Մամեդովը։

Հավելենք, որ Միրզալին Ֆրանսիայում հարձակման էր ենթարկվել, դանակահարության հետևանքով մի քանի վնասվածքներ ստացել։ Դեպքի առնչությամբ մի քանի մարդ էր ձերբակալվել։

Մյուս բլոգերներն էլ հայտնի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու իշխանությունների հասցեին կոշտ հայտարարություններով։ Նրանք մեղադրվում են պետական ​​կարգը խախտելու և զանգվածային անկարգություններ հրահրելու մեջ։ Ոմանք մեղադրվում են նաև պետական ​​գաղտնիքներ բացահայտելու, խարդախության և այլ հանցագործությունների մեջ։ Նրան հերքում են մեղադրանքները՝ ասելով, որ իրենց հետապնդում են իրենց քննադատական ​​​​դիտողությունների համար։

Ավելի վաղ էլ Բինագադիի շրջանային դատարանը նախնական կալանքի որոշում էր կայացրել բլոգերներ Թուրալ Սադիգլիի, Օրդուխան Թեմիրխանի (Բաբիրով) և Ադրբեջանի միջազգային համալսարանի նախկին ռեկտոր Էլշադ Աբդուլլաևի նկատմամբ, որոնք Գլխավոր դատախազության քննչական վարչության կողմից որպես մեղադրյալներ կանչվել էին քննության։

Գերմանիայում բնակվող Թուրալ Սադիգլիին (համացանցային ընդդիմադիր Azad söz ալիքի ղեկավարը) մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178.3.1 (կազմակերպված խմբի կողմից կատարված խարդախություն), 220.2 (զանգվածային անկարգությունների հրահրում) և 320 (կեղծ փաստաթղթի պատրաստում) հոդվածներով։

Մեկ այլ բլոգեր՝ Օրդուխան Թեմիրխանը, Նիդերլանդների քաղաքացի է։ Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 220.2 (զանգվածային անկարգությունների հրահրում) և 281.2 (պետության դեմ բացահայտ կոչեր) հոդվածներով։ 2018 թվականին Բաքվի Նասիմիի շրջանային դատարանը նրա կալանքի օրդեր էր տվել։

Ֆրանսիայում բնակվող Էլշադ Աբդուլլաևին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 311.1 (կաշառակերություն), 213.1 (հարկերից խուսափել) և 130.1 (փոխպատվաստման նպատակով մարդու օրգանների անօրինական հեռացում) հոդվածներով։

Բացի այդ, հեռակա կարգով կալանքի օրդեր է տրվել Ֆրանսիայում բնակվող ընդդիմադիր Azadlıq-ի գլխավոր խմբագիր Գանիմաթ Զահիդի համար։ Լրագրողն այս մասին հայտնել է սոցիալական ցանցերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի