Սիցիլիայում Էթնա հրաբուխը ժայթքել է․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
09.10.2026 | 11:42
Լոռիում քննարկվել է ԱԲ-ի կիրառումը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար
09.10.2026 | 11:32
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կայացած փաստ է
09.10.2026 | 11:24
Ադրբեջանի քաղաքացին դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ «Հայաստանում ապաստան ստանալու» խնդրանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 11:22
Կլիչկոն Կիևի բնակիչներին խորհուրդ է տվել ժամանակավորապես հեռանալ քաղաքից
09.10.2026 | 11:13
ՈՒԵՖԱ-ի անդամ բոլոր երկրները միացել են ՖԻՖԱ-ում բարեփոխումների կոչին՝ բացառությամբ Ադրբեջանի
09.10.2026 | 11:05
COP17-ին ընդառաջ Կառավարությունը ԱԺ-ում օրենքի նախագիծը ներկայացնելու պատասխանատու է նշանակել
09.10.2026 | 10:52
Սիսիանում 6-ամյա երեխային ապտակելու կասկածանքով ձերբակալվել է դասապատրաստող ուսուցչուհին
09.10.2026 | 10:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը մինչև նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրությունները չի հարձակվի Իրանի վրա
09.10.2026 | 10:30
Ալիևը հույս է հայտնել, որ Թրամփը Նոբելյան մրցանակի կարժանանա Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ջանքերի համար
09.10.2026 | 10:29
Նեյմարի դուբլը «Սանթոսին» փրկել է պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 10:21
Թուրքմենստանում ընթանում է ԱՊՀ պետությունների ղեկավարների գագաթնաժողովը՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ
09.10.2026 | 10:15
Մարտի 1-ի գործով ոստիկանության զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի գործն ուղարկվել է դատարան
09.10.2026 | 10:07
Երեք հայ բռնցքամարտիկներ մեդալ են ապահովել պատանեկան ԵԱ-ում
09.10.2026 | 09:59
COP17-ի օրերին կսահմանափակվի երթևեկությունը․ ՆԳՆ-ն պատրաստվում է անվտանգության միջոցառումներին
Բոլորը

Իտալիայում Սիցիլիայի Էթնա հրաբուխը կրկին գրավել է աշխարհի ուշադրությունը՝ մի քանի կիլոմետր բարձրությամբ երկինք ցայտելով ծխի և մոխրի հսկայական ամպ, գրում է Al Jazeera-ն։

Չնայած դրամատիկ տեսարաններին՝ պաշտոնյաները վստահեցրել են հանրությանը, որ հրաբխային ակտիվությունը վտանգ չի ներկայացնում բնակիչների համար։ Երկուշաբթի իշխանությունները բարձրացրել են Կատանիայի օդանավակայանում տագնապի մակարդակը՝ հրաբխային ակտիվության ֆոնին։ Այնուամենայնիվ, չվերթները շարունակվել են բնականոն հունով, անհապաղ խափանումներ չեն գրանցվել։

Ըստ Իտալիայի INGV ազգային երկրաֆիզիկայի և հրաբխագիտության ինստիտուտի՝ Եվրոպայի ամենաակտիվ հրաբխի ժայթքումը սկսվել է հարավարևելյան խառնարանի մի մասի փլուզումից, որի արդյունքում առաջացել է տաք լավայի հոսքերի կասկադ։ Այս միջադեպը վերջին ամիսներին 14-րդ նման ժայթքման փուլն էր։

Ռիսկի գոտին սահմանափակվել է Էթնայի գագաթով, որը փակվել է զբոսաշրջիկների համար՝ որպես նախազգուշական միջոց,  հայտարարել է INGV-ի պաշտոնյա Ստեֆանո Բրանկան։

Սիցիլիայի ղեկավար Ռենատո Սկիֆանին հայտարարել է, որ ժայթքման ժամանակ արձակված լավայի հոսքերը չեն խախտել հրաբխի բնական զսպման գոտին և «վտանգ չեն ներկայացրել բնակչության համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի