Արաքս թռչնաֆաբրիկան՝ «MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի «Կատարյալ ընտրություն» նշանի մրցանակակիր

Լուրեր

07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճարովի բովանդակություն

2001 թվականից սկսած Ռուսաստանում մսի արդյունաբերության ոլորտի առաջատար իրադարձությունն է համարվում «Мясная промышленность. Куриный Король. Индустрия холода для АПК / MAP Russia» միջազգային ցուցահանդեսը։ 2025 թվականին MAP Russia 2025 միջազգային ցուցահանդեսն անցկացվել է Մոսկվայում՝ «Տիմիրյազև կենտրոնում»։ Միջոցառումը համախմբել է մսի և թռչնամսի արդյունաբերության ոլորտի մասնագետներին 36 երկրներից ժամանած 345 ընկերությունների՝ ներկայացնելու նորարարական տեխնոլոգիաներ, սարքավորումներ ու լուծումներ և համախմբելու ոլորտի առաջատար արտադրողներին, սարքավորումների մատակարարներին, ֆերմերներին, վերամշակողներին, փաթեթավորման և սառեցման տեխնոլոգիաների ոլորտի մասնագետներին։

Մասնակից ընկերությունները ներկայացնում էին Չինաստանը, Հնդկաստանը, Իրանը, Իսպանիան, Իտալիան, Կանադան, Նիդերլանդները, ԱՄՆ-ն, Ֆրանսիան, Ճապոնիան, Ռուսաստանը և այլ երկրներ։ Ցուցահանդեսին Հայաստանը ներկայացնում էր «Արաքս թռչնաֆաբրիկան»։

«MAP Russia 2025» միջազգային ցուցահանդեսի շրջանակներում անցկացվել են մի շարք մրցույթներ և միջոցառումներ, որոնք նպատակ ունեին խթանել մսի և թռչնամսի արդյունաբերության զարգացումը, ինչպես նաև բարձրացնել արտադրանքի որակը և մրցունակությունը։

Այդ մրցույթներից մեկն էլ սննդամթերքի և ըմպելիքների ժողովրդական համտեսումն էր, որի արդյունքում լավագույն արտադրանքներին շնորհվել է «Կատարյալ ընտրություն» նշանը։ Այս նախաձեռնությունը նպատակ ուներ խթանել տեղական արտադրանքի ճանաչելիությունը և վստահությունը սպառողների շրջանում։

Պատվով և մեծ հպարտությամբ ուզում ենք հայտնել, որ «Կատարյալ ընտրություն» նշանին արժանացել է «Արաքս թռչնաֆաբրիկա»-ն՝ որպես թողարկվող արտադրանքի կայուն որակ ապահովող։ Հատկանշական է նաև, որ Արաքս թռչնաֆաբրիկայի ներկայացրած ԿՈԿՈ, ՌՈՅԱԼ, ԹԱԱՐՄ ապրանքանիշերը «Լավագույն ավանդական արտադրանք» նոմինացիայում արժանացան ոսկե մեդալների։

 

Շնորհակալ ենք կազմակերպիչներին բարձր մակարդակով կազմակերպած միջոցառման, անաչառ գնահատականի և համագործակցության լայն ասպարեզներ ստեղծելու համար։

Իսկ մենք կշարունակենք կատարելագործվել՝ պարգևելով Ձեզ լավագույնն ու որակյալը։ «Արաքս»՝ առողջ սնունդ, առողջ ապագա։