Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վրաստանի խորհրդարանի նախագահի հետ
Քաղաքականություն
03.06.2025 | 14:05
Վրաստանի խորհրդարանի նախագահի հրավերով աշխատանքային այցով Վրաստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի հետ: Այս մասին հայտնում է Ազգային ժողովը։
Նշվում է, որ Ալեն Սիմոնյանն իր վրացի գործընկերոջ հետ քննարկել է միջխորհրդարանական համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Երկու երկրների ԱԺ նախագահները անդրադարձ են կատարել տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցերին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրության այլ թեմաներին: