ՀՀ նախագահի հետ հանդիպմանը Իտալիայի դեսպանն անդրադարձել է շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։ Դեսպանը վստահեցրել է, որ Իտալիան հետևողական ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը առավել մատչելի և հարմար դարձնելու ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում են Նախագահի աշխատակազմից։

Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է․

«Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։

Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել է մարդկության պատմության և մշակութային զարգացման վրա։ Հայաստան-Իտալիա և հայ ու իտալացի ժողովուրդների կապերը խոր արմատներ ունեն՝ նույնքան հին, որքան մեր պատմությունը։ Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Մեր հարաբերություններն այն տրամաբանությամբ են կառուցվում, որ մենք նույն արժեքներն ենք դավանում: Վստահ եմ, որ Դուք Ձեր գործունեության ընթացքում առաջնորդվում եք հենց այդ սկզբունքով՝ նպաստելով մեր երկրների և ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը»։

Դեսպան Ֆեռանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով․

«Պարոն նախագահ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ հատկացրած ժամանակի և ջերմ ընդունելության համար։ Արդեն շուրջ չորս ամիս է անցել այն օրվանից, երբ պատիվ ունեցա Ձեզ հանձնել իմ հավատարմագրերը։ Այսօր Ձեզ եմ ուզում փոխանցել նախագահ Մատարելլայի բարեմաղթանքներն ու անկեղծ բարեկամական խոսքերը։

Մեր առաջին հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած ջերմ խոսքերը ոգեշնչել են ինձ։ Այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ դրական և արդյունավետ հանդիպումներ Հայաստանի պետական կառույցների, կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Անձամբ զգացել եմ, թե որքան խորը և ամուր են մեր ժողովուրդների բարեկամական կապերը»։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։

Ըստ հաղորդագրության՝ դեսպանը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում արձանագրված տեղաշարժերը տնտեսական համագործակցության ոլորտում։ Մասնավորապես, նշվել է Հայաստանի և Իտալիայի գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացման նպատակով դեսպանության կազմում Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակի ստեղծման մասին։ Դեսպանը նաև անդրադարձել է մի շարք առաջիկա ծրագրերի, որոնք միտված են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացմանն ու նոր հնարավորությունների բացմանը։

Երկուստեք գոհունակություն է արտահայտվել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև նկատվող աշխուժացման առնչությամբ։ Նշվել է, որ զբոսաշրջիկների հոսքերի աճը վկայում է փոխադարձ հետաքրքրության և վստահության բարձր մակարդակի մասին։

Զրույցին մտքեր են փոխանակվել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում Իտալիայի հաջողված փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում իրականացվող համագործակցության շարունակական զարգացմանը՝ ի նպաստ պատմամշակութային արժեքների պահպանման։