Շինարարը մահացել է՝ ընկնելով 5-րդ հարկից․ ով է պատասխանատու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 16:02
Ռուսաստանը համաձայնել է Իրանին մատակարարել 90 հրթիռային արձակման կայանք, որոնք օգտագործում է Ուկրաինայի դեմ պատերազմում․ FT
05.11.2026 | 15:51
Եթե ակնկալում եք` ես ստանձնեմ հանձնառություն, որ վթար չի լինի, իրատեսական չի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:37
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
05.11.2026 | 15:34
Հայաստանը Չինաստանին է հանձնել սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար հետախուզվող անձի
05.11.2026 | 15:23
Հարի Քեյնը նոր պայմանագիր կնքեց «Բավարիայի» հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:21
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
05.11.2026 | 15:15
Չեմ պատրաստվում այդ իրավիճակի հետ համակերպվել. Փաշինյանը` բանակային մահերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 15:10
Փաշինյանն Թուրքիա կմեկնի // Խուդաթյանը՝ Ուշիի վթարի հատվածի գծանշման մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 15:01
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կարող է փոխարինել ԽՍՀՄ-ում ծնված Սերջիո Գորը
05.11.2026 | 15:00
Ռոնալդուն հայտարարեց Պորտուգալիայի հավաքականից հեռանալու մասին
05.11.2026 | 14:52
Երևանում 793 մլն դրամ գնահատված մանկապարտեզը գրավադրվել է ընդամենը 50 մլն դրամով․ Դատախազությունը դիմել է դատարան
05.11.2026 | 14:42
Վիլեն Գաբրիելյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 14:41
ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 14:35
Ռումբի սպառնալիքի պատճառով Դուբլին-Հռոմ չվերթը վայրէջք է կատարել Ֆրանսիայում
05.11.2026 | 14:26
Ֆրանսիայում համազգային գործադուլ է սպասվում․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս կգան փողոց․ երկրում տեղակայվել է շուրջ 70,000 ոստիկան
Բոլորը

Զովունիում կառուցվող բարձրահարկ շենքերից մեկի հինգերորդ հարկից շինարար է ընկել և մահացել։ Դժբախտ պատահարից երեք օր անց աշխատանքները տարածքում շարունակվում են՝ կարծես ոչինչ չի եղել։ Ինչպե՞ս է դեպքը տեղի ունեցել և ո՞վ է եղել պատահարի զոհ դարձած շինարարը․ աշխատակիցներն այսօր նույն էին կրկնում՝ տեղյակ չեն։

Տարածքը հսկող աշխատակիցը սկզբում ասաց, թե տեղյակ չէ պատահարից, ապա հաստատեց, որ մահվան դեպքն իրենց շենքում է եղել։  Shamshyan.com-ը գրել էր, որ շինարարն աշխատել է «Հովսեփյան շին» ընկերությունում, սակայն տարածքում մեզ վստահեցնում էին, թե այդ ընկերությունն աշխատանքներն այստեղ ավարտել է։

Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Հովսեփյան շին»-ի հետ․ բաց աղբյուրներում ընկերության մասին տվյալներ չկան։ Այս շենքի բնակարանների վաճառքով զբաղվող ընկերությունն ARGO-ն է։ Մեր զանգին պատասխանած աշխատակիցը տեղյակ էր մահվան դեպքից, սակայն վստահեցրեց, թե դեպքն այլ շենքում է եղել։ Լսելով մեր դիտարկումը, որ շենքի վրա հենց իրենց ընկերության պաստառն է փակցրած, հորդորեց կապվել կառուցապատող ընկերության հետ։ Հարցին՝ ո՞վ է կառուցապատողը, նա հրաժարվեց պատասխանել, իսկ տարածքում հուշող ցուցանակ փակցված չէր։ 

Նկարահանման ժամանակ անզեն աչքով էլ տեսանելի էր, որ կառուցապատման որոշ նորմեր տարածքում չեն պահպանվում։ Օրինակ՝ չկար փոշեկլանիչ ցանց, իսկ շինարարներին հանձնարարվեց սաղավարտ դնել միայն մեր հարցադրումից հետո։ 

Քննչական կոմիտեից տեղեկացանք, որ շինարարի մահվան դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 2-րդ մասով՝ շինարարական, լեռնահանքային կամ այլ աշխատանքների կատարման ընթացքում աշխատանքի պաշտպանության կամ անվտանգության ապահովման կանոնները կամ պահանջները խախտելը: Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան