Սթարմերը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան անցնում է «պատերազմի պատրաստվածության» ռեժիմի

Լուրեր

07.09.2026 | 23:24
Հայկական պտուղ-բանջարեղենի արտահանումը ԱՄԷ․ Պապոյանը քննարկել է ծավալների ավելացումը
07.09.2026 | 23:10
Կաբարդինո-Բալկարիայում ձնահյուսի հետևանքով 11 լեռնագնաց է զոհվել
07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ երկիրը գնում է դեպի «պատերազմի պատրաստվածություն», քանի որ, ըստ նրա, աշխարհը բախվում է տարիների ընթացքում ամենամեծ անկայունությանը, գրում է Independent-ը։

Բրիտանացի պաշտոնյան ներկայացրել է նոր պաշտպանական միջոցառումները, այդ թվում՝ լրացուցիչ հարձակողական սուզանավերը 15 միլիարդ ֆունտ սթերլինգ արժողությամբ միջուկային մարտագլխիկների համար, նաև հազարավոր նոր հեռահար զենքեր, որոնք Մեծ Բրիտանիան կդնեն պատերազմի պատրաստության մեջ։ Սա տեղի է ունենում այն բանից հետո, երբ կառավարությունը երկար սպասված պաշտպանության ռազմավարության վերանայումից հետո եզրակացրել է, որ երկիրը պետք է պատրաստ լինի Եվրոպայում կամ Ատլանտյան օվկիանոսում պատերազմի։

«Երբ մեզ անմիջականորեն սպառնում են առաջադեմ ռազմական կարողություններ ունեցող պետությունները, նրանց զսպելու ամենաարդյունավետ միջոցը պատրաստված լինելն է և, անկեղծ ասած, նրանց ցույց տալը, որ մենք պատրաստ ենք ուժով խաղաղություն հաստատել»,- Գլազգոյում հայտարարել է Սթարմերը։

Նա խոստացել է Մեծ Բրիտանիան դարձնել «մարտականորեն ​​պատրաստ, զրահապատ ազգ»՝ պնդելով, որ «հասարակության յուրաքանչյուր մաս, այս երկրի յուրաքանչյուր քաղաքացի ունի իր դերը»։

Միաժամանակ, Քիր Սթարմերի՝ պաշտպանության ծախսերն ավելացնելու ծրագրերը հարցեր են առաջացնում։ Լրատվամիջոցը գրում է, որ  կառավարությունը 2027 թվականի ապրիլից սկսած կբարձրացնի պաշտպանության ծախսերը մինչև ՀՆԱ-ի 2.5%-ը՝ «նպատակադրվելով», բայց առանց որևէ հստակ պարտավորության, հաջորդ խորհրդարանում դրանք հասցնել 3%-ի։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի