Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի բացումը՝ Գորիսում. ՈՒՂԻՂ

Լուրեր

05.11.2026 | 19:19
Ադրբեջանական SOCAR-ը 1,65 միլիարդ դոլարով բաժնեմասեր է ձեռք բերել ԱՄՆ-ում գազային երեք նախագծերում
05.11.2026 | 19:04
Գուրգեն Արսենյանը պարգևատրվել է ՌԴ ԱԳՆ «Փոխգործակցության համար» կրծքանշանով
05.11.2026 | 18:50
Ալիևը պիտի ասի մամայի արև, պապայի արև, Փաշինյանն էլ դա երաշխիք անվանի՞. Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:40
Արաքսի սահմանապահ գոտում ապօրինի ջրառի, որսի և ձկնորսության դեպքեր են բացահայտվել
05.11.2026 | 18:36
Ժաննա Անդրեասյանի ճեպազրույցը. ՈւՂԻՂ
05.11.2026 | 18:25
Վիլեն Գաբրիելյանը մանրամասներ է հայտնում ուժայինների հետ փակ հանդիպումից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:24
Մանուել Նոյերը երրորդ տեղ է բարձրացել ՉԼ-ում ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստների ցանկում
05.11.2026 | 18:16
Հայաստան-սփյուռք հարաբերությունների վերջնանպատակը հայրենադարձությունն է․ Փաշինյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
05.11.2026 | 18:16
ԱՄՆ-ի համար էլ է շահեկան ԹՐԻՓՓ-ը, չեմ կարծում` դեմոկրատները չուզենան. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:10
Պապոյանը Մոսկվայում ԵՏՄ հանդիպման կմասնակցի // Մարթա Կոսը՝ ՀՀ կենսաչափական նոր անձնագրի մասին․ ԼՈՒՐԵՐ
05.11.2026 | 18:05
Չեմ պատկերացնում` Սահմանադրությունը չանցնի ու արտահերթ ընտրություններ չլինեն. Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 18:00
Հայտնի է ՌԴ-ն ովքեր կներկայացնեն Սպիտակ տանը Մելանյա Թրամփի հետ հանդիպմանը
05.11.2026 | 17:52
Միրզոյանը` ադրբեջանցի պաշտոնյաների Հայաստան այցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.11.2026 | 17:44
Ռաֆայել Նադալը կընդգրվի «Ռեալի» տնօրենների խորհրդի կազմում
05.11.2026 | 17:38
Ռումբի առկայության ահազանգերի պատճառով ինքնաթիռները հարկադիր վայրէջք են կատարել Ֆրանսիայում, Բուլղարիայում և Բելգիայում
Բոլորը

Գորիսի Վ․ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության համաժողովը: Հերթական՝ 5-րդ համաժողովի անցկացման վայր է ընտրվել Գորիս քաղաքը՝ հաշվի առնելով Սյունիքի ռազմավարական կարևորությունը, Սյունիքի մարզի և Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոնի միջև ընդգրկուն և օրինակելի համագործակցությունը:

«Երկօրյա համաժողովի բացմանը, ի թիվս այլոց, ելույթներով հանդես են եկել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Համաժողովին մասնակցել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների ներկայացուցիչներ, տարածքային մարմինների ղեկավարներ, ռեգիոնալ, դեպարտամենտային ու քաղաքային իշխանությունների ավելի քան չորս հարյուր ներկայացուցիչներ։

Իր բացման խոսքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն առանձնանշել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության դերը՝ որպես երկու բարեկամ երկրների միջև առկա բազմաոլորտ հարաբերությունների դինամիկ ուղղություն։

Վահան Կոստանյանը նշել է, որ Սյունիքի մարզում համաժողովի անցկացումը հատկանշական է` հաշվի առնելով Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող շրջանների և դրանց թվում առաջնահերթ՝ Սյունիքի մարզի զարգացման և դիմակայունության բարձրացման նպատակը:

Տարածաշրջանում հարատև խաղաղություն հաստատելու Հայաստանի Հանրապետության ջանքերի համատեքստում ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձել է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի համաձայնեցված տեքստին՝ ընդգծելով այն առանց հետաձգման ստորագրելու հայկական կողմի պատրաստակամությունը»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։

Ծանոթագրություն․ Համաժողովը կազմակերպվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Ֆրանսիայի միավորված համայնքների, Սյունիքի մարզպետի աշխատակազմի և Գորիսի համայնքապետարանի համատեղ ջանքերով։