Զելենսկին հաստատել է Կիևի մասնակցությունը առաջիկա բանակցություններին

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է Կիևի մասնակցությունը Ռուսաստանի հետ ուղիղ բանակցություններին, որոնք տեղի կունենան հունիսի 2-ին Ստամբուլում։ Ուկրաինական պատվիրակությունը կգլխավորի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։ Համապատասխան հայտարարությունը Զելենսկին տեղադրել է կիրակի՝ հունիսի 1-ին, Telegram-ի իր ալիքում։

«Մեր պատվիրակությունը երկուշաբթի կգլխավորի Ռուստեմ Ումերովը»,-գրել է երկրի ղեկավարը։

Նրա խոսքով՝ նա լսել է Ումերովի, Արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի, Գլխավոր շտաբի, հետախուզության և Ուկրաինայի անվտանգության ծառայության հաշվետվությունները։ Զելենսկին ընդգծել է, որ Ստամբուլում հանդիպմանն ընդառաջ նա սահմանել է Կիևի դիրքորոշումը։

«Առաջին՝ կրակի ամբողջական և անվերապահ դադարեցում։ Երկրորդ՝ գերիների ազատում։ Երրորդ՝ առևանգված երեխաների վերադարձ։ Եվ՝ ապահով ու կայուն խաղաղություն հաստատելու և անվտանգությունը երաշխավորելու համար, պետք է պատրաստվել ամենաբարձր մակարդակի հանդիպման։ Հիմնական հարցերը կարող են լուծել միայն առաջնորդները»,-հավելել է նա։

Երկուշաբթի՝ հունիսի 2-ին, Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը պետք է ներկա լինի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Ստամբուլում կայանալիք ուղիղ խաղաղ բանակցությունների հերթական փուլին։

ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը մայիսի 29-ին ABC News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Եվրոպայի կողմից ակնկալվում է «եռյակի» ձևաչափով մասնակցություն (E3)՝ խոսքը Գերմանիայի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ազգային անվտանգության հարցերով խորհրդականների մասին է։ E3-ը Լոնդոնի, Բեռլինի և Փարիզի համագործակցության ոչ ֆորմալ մեխանիզմ է՝ արտաքին քաղաքականության և անվտանգության ոլորտում։

Ավելի վաղ այս երեք երկրները օգնություն էին ցուցաբերել Ուկրաինայում հրադադարի պայմանների ձևավորման հարցում։

Ռուսաստանի պատվիրակությունը Ստամբուլի բանակցություններում կրկին կգլխավորի Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան մայիսի 30-ին ԱԽ նիստում հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է դիտարկել Ուկրաինայում կրակի դադարեցման հնարավորությունը՝ այն պայմանով, որ Կիևը հրադադարի ժամանակահատվածում կձեռնպահ մնա Արևմուտքի ռազմական օգնությունից և կկասեցնի մոբիլիզացիան։