ԱՄՆ-ն միջուկային համաձայնագրի վերաբերյալ Իրանին առաջարկներ է ներկայացրել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Տեղեկությունների ֆոնին, որ Իրանն էապես ավելացրել է բարձր հարստացված ուրանի պաշարները, երկրի Արտաքին գործերի նախարարը հայտնել է ԱՄՆ-ից հնարավոր միջուկային համաձայնագրի վերաբերյալ առաջարկներ ստանալու մասին։ Դրանց հիմնական կետերը, հղում կատարելով իր աղբյուրներին, ներկայացրել է The New York Times պարբերականը, փոխանցում է Euronews-ը։

Պարբերականը գրում է, որ խոսքը ամբողջական համաձայնագրի մասին չէ, այլ՝ հիմնական կետերի ցանկի։ Աղբյուրների համաձայն՝ փաստաթղթում Վաշինգտոնը կոչ է անում Թեհրանին ամբողջությամբ դադարեցնել ուրանի հարստացումը։ Բացի այդ, առաջարկվում է ԱՄՆ-ի և ՄԱԳԱՏԷ-ի հովանու ներքո ստեղծել տարածաշրջանային կոնսորցիում՝ Իրանի, Սաուդյան Արաբիայի և այլ արաբական երկրների մասնակցությամբ՝ խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի արտադրության համար։

Այս առաջարկները, ամենայն հավանականությամբ, դարձել են Հռոմում կայացած իրանա-ամերիկյան վերջին բանակցությունների փուլի արդյունք։ Իրանական պատվիրակությունը պահանջել է, որ ԱՄՆ-ն գրավոր ներկայացնի իր դիրքորոշումը այն բանից հետո, երբ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը նախորդ փուլում այն ներկայացրել էր բանավոր։

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ կառավարությունը պատշաճ ժամանակին կպատասխանի առաջարկներին։ Սպիտակ տունը նույնպես հաստատել է, որ առաջարկները փոխանցվել են Իրանին։

Սակայն, ինչպես նշում է The New York Times-ը, շատ վերլուծաբաններ կասկածում են, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին կընդունի մի համաձայնագիր, որը փաստացի կդադարեցնի երկրի լայնածավալ միջուկային վառելիքի արտադրության ենթակառուցվածքը։ Վերջին տարիներին Իսլամական Հանրապետությունն այդ օբյեկտների կառուցման վրա միլիարդավոր դոլարներ է ծախսել։

NYT-ն հայտնում է, որ իբր հենց Իրանի իշխանություններն են բանակցությունների ընթացքում հանդես եկել առաջարկով՝ ստեղծել կոնսորցիում, որի շրջանակում Իրանը կարտադրի ցածր հարստացված ուրան՝ մյուս արաբական երկրների համար։ Սակայն դեռևս հստակ չէ, թե որքանով են Վաշինգտոնի և Թեհրանի գաղափարները համընկնում միմյանց հետ։