Անպայման հանդիպելու եմ վարչապետին, «Սասնա ծռերի» անունից ով ասես հանդիպեց․ Պավել Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
10.10.2018 | 17:57«Մոտակա ժամանակներս անպայման հանդիպելու են վարչապետին: «Սասնա ծռերի» անունից ով ասես հանդիպեց, բայց «Սասնա ծռերից» ոչ ոք չի հանդիպել: Մանավանդ վարչապետն ապսամբության օրերին այնտեղ էր և բավականին բաներից տեղյակ էր»,- այսօր ազատ արձակվելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Պավել Մանուկյանը:
Պավել Մանուկյանը կրկնեց հայտարարությունը, որ ոստիկաններից մեկին սպանել է ոչ թե Արմեն Բիլյանը, այլ Էդուարդ Գրիգորյանը։ Նա ասաց՝ ինչ ասել եմ բացարձակ ճշմարտություն է և քննարկման ենթակա չէ։
Մանրամասները՝ տեսանյութում։