ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրու Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Քաղաքականություն
31.05.2025 | 15:26
ԱՄՆ սենատոր Դեյնզն այցելել է Գյումրու Սբ Ամենափրկիչ եկեղեցի։

«Նա իր հիացմունքը հայտնեց Հայաստանի համաշխարհային ճանաչում ունեցող մշակութային ժառանգության, հոգևոր ու ճարտարապետական մնայուն արժեքների ու կոթողների վերաբերյալ, որոնց վառ օրինակներից է Գյումրի քաղաքում գտնվող այս գեղեցիկ պատմական կառույցը»,- հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

Հիշեցնենք, որ երեկ Հայաստան է ժամանել ԱՄՆ սենատոր Սթիվ Դեյնզի գլխավորած պատվիրակությունը։
Նրան ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։