Զզվելի է, չեմ ուզում կեղտոտվել. Մամիջանյանը` Փաշինյանի գրառումների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Բոլորը

«Մայիսի 22-ին Ադրբեջանի հոգևոր առաջնորդը հրապարակային արշավ էր սկսել Հայ Առաքելական եկեղեցու դեմ։ Կառավարության նիստին այդ արշավը շարունակեց վարչապետի աթոռին նստածը։ Ես ուզում եմ, որ Փաշինյանի այսօրվա գրառումը կարդան ՔՊ-ի պատգամավորները, ում ճնշող մեծամասնությունը մկրտված է եկեղեցում, պսակադրվել էն եկեղեցում։ Փաշինյանի գրառումները թող կարդան այն մարդիկ, ովքեր անում են ամեն ինչ, որ նա մնա  իշխանության՝ ուժայինները, իրավապահ համակարգը։ Կարդան ու իրենց մեջ պատասխանեն՝ իրենք դրա տակ մտնել պատրա՞ստ են»,- այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի գրառումները։

«Հայ Առաքելական եկեղեցին հազար հատ Նիկոլ է տեսել իր կյանքի ընթացքում՝ տարբեր կալիբրների, տարբեր դիրքերի, ու մի հազար հատ էլ կտեսնի։ Հայ առաքելական եկեղեցին իր ատամի բանը չէ»,- տեսակետ հայտնեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի պաշտոնական էջում մեկը մյուսի հետևից մի քանի գրառում էր արել՝ ուղղված Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր դասին։ Իսկ երեկ կառավարության նիստին Փաշինյանը  անդրադարձել էր եկեղեցիների նկամամբ մարդկանց վերաբերմունքին, նշելով, որ որոշ տեղերում դրանք «չուլանացված» են՝ նկատի ունենալով կառույցները որպես անպետք իրերի պահեստ օգտագործելը։ Վարչապետի այդ  հայտարարությանը հաջորդել էր մի քանի հոգևորականների արձագանքը, որոնք քննադատել էին Փաշինյանի ասածները։

 

Մանրամասները՝ տեսանյութում։