Վստահ եմ՝ «Յուվենտուսի» ակադեմիան Հայաստանում սահմանելու է ֆուտբոլային կրթության նոր ստանդարտ. ԿԳՄՍ նախարար

Լուրեր

28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
28.10.2026 | 19:14
Իրանց փողերը փակի տակ ա․ ասել են՝ ՀՀ-ն չդարձնեք ֆորպոստ, բոմժ եք դառնալու․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 19:02
«Մենք հանձնառու ենք աջակցելու բիզնեսին՝ նոր շուկաներ մուտք գործելու հարցում». Միրզոյանը՝ Հայաստան-Սլովենիա գործարար համաժողովում
28.10.2026 | 18:50
Որտեղ եղել ա երաշխավոր, վերջում եղել ա աղետ․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:37
ԱՄՆ-ը Պարսից ծոցի երկրներին նախազգուշացրել է, որ կարող է Իրանի դեմ «կարճատև, բայց ինտենսիվ ռազմական արշավ» իրականացնել
28.10.2026 | 18:25
Այս որակի փաստաթղթերն անվճար տրամադրվել չեն կարող․ նախարարը՝ կենսաչափական անձնագրերի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 18:19
Զելենսկին նշել է Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի բանակցությունների հավանական ամսաթիվը
Բոլորը

Այսօր տեղի է ունեցել «Յուվենտուս» հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսը, որի ընթացքում ներկայացվել են ապագա ֆուտբոլային ակադեմիաների նախագծերը, միջազգային չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները և ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի նոր մարզադաշտը:

Շնորհանդեսին ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, ֆուտբոլային հանրության ներկայացուցիչներ։ Միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել նաև իտալական «Յուվենտուս» ֆուտբոլային ակումբի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ներկայում ՖԻՖԱ-ի դեսպան Դավիդ Տրեզեգեն և «Յուվենտուսի» միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական:

ԿԳՄՍ նախարարության փոխանցմամբ՝ ողջունելով ներկաներին՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է կարևոր ծրագրի մեկնարկի առթիվ, որը նախարարի դիտարկմամբ կարող է դառնալ համակարգաստեղծ՝ սպորտի ոլորտում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների ճանապարհին։ Նախարարն ընդգծել է՝ ֆուտբոլի զարգացումը ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտների 2024-2030 թվականների ռազմավարության առանձին ուղղություններից է։

«Ներկայում մեր երկրի տարբեր բնակավայրերում կառուցվում են 100-ից ավելի սպորտային ենթակառուցվածքներ։ Նորակառույց դպրոցներում ստեղծվում են սպորտով զբաղվելու հնարավորություններ հազարավոր երեխաների համար։ Նորակառույց կրթահամալիրներում պարտադիր է ֆուտբոլային խաղադաշտերի առկայությունը։ Ստեղծվող հնարավորությունները երեխաներին թույլ են տալու ավելի ակտիվ զբաղվել սպորտով՝ բացահայտելով իրենց տաղանդը», – ասել է Ժաննա Անդրեասյանը։

Սպորտի զարգացման համատեքստում ԿԳՄՍ նախարարը ենթակառույցվածքներին զուգահեռ կարևորել է նաև բովանդակային նոր չափանիշների սահմանումը․ «Վստահ եմ՝ «Յուվենտուսի» ակադեմիան Հայաստանում սահմանելու է ֆուտբոլային կրթության նոր ստանդարտ։ Սա լինելու է ոչ միայն «Յուվենտուսի» ակադեմիայի գործը, այլև այն ուղենիշը, որն առաջնորդելու է մեզ և օգնելու է Հայաստանում ունենալ միջազգայնորդեն համադրելի ֆուտբոլային և սպորտային կրթություն»։

ԿԳՄՍ նախարարը կարևորել է նաև ակադեմիայի գործունեության բաղադրիչները, որոնք նպաստելու են սպորտային բժշկության, մրցավարության, մարզիչների վերապատրաստման և մյուս ուղղություններով աշխատանքների բարելավմանը։ Ժաննա Անդրեասյանը վերահաստատել է ՀՀ կառավարության՝ ծրագրին շարունակաբար աջակցելու պատրաստակամությունը՝ շեշտելով, որ կառավարությունն առաջին իսկ օրից եղել է ծրագրի կողքին։

Հայաստանում «Յուվենտուսի» ակադեմիան բաղկացած է լինելու 2000 սաների համար նախատեսված 3 մարզաբազաներից, որոնցից երկուսը տեղակայված կլինեն Երևանի Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքում, իսկ 3-րդը՝ Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքում։ Ակադեմիաներն ունենալու են միջազգային բարձր չափանիշներին համապատասխան ենթակառուցվածքներ, այդ թվում՝ տարբեր չափսերի, բաց և փակ, բնական և արհեստական խոտածածկ դաշտեր՝ գիշերային լուսավորությամբ։ Ակադեմիան գործելու է ինչպես վճարովի, այնպես էլ անվճար հիմունքներով՝ կախված երեխաների առաջադիմությունից և գրանցած արդյունքներից։ Յուրաքանչյուր տարի ակադեմիայի լավագույն սաներն ուղևորվելու են Թուրին՝ «Յուվենտուսի» գլխավոր ակադեմիա, որտեղ կմասնակցեն մարզումների և ընկերական խաղերի։

Նախատեսվում է, որ Ավան վարչական շրջանում և «Հրազդան» մարզադաշտի հարևանությամբ կառուցվող մարզաբազաների, ինչպես նաև ՈՒԵՖԱ-ի երկրորդ կատեգորիայի մարզադաշտի շինարարության աշխատանքները կավարտվեն հաջորդ տարի։