Աբխազիայի Պետանվտանգության ծառայությունը Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիների է ձերբակալել

Լուրեր

06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
06.11.2026 | 22:23
Թրամփը Օվալաձև աշխատասենյակը հռչակել է «ազգային հուշարձան»՝ նշելով, որ այսուհետ հաջորդ նախագահները չեն կարողանա փոխել դրա ինտերիերը
06.11.2026 | 22:08
2027 թվականին Սևանի ափին ճեմուղի կկառուցվի, Ստեփանավանում՝ 15 բազմաբնակարան շենք․ նախատեսվում է 5,1 մլրդ դրամ
06.11.2026 | 21:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.11.2026 | 21:40
ԱՄՆ-ում ընտրություններից հետո ՏՏ ընկերությունները միլիարդավոր դոլարներ են կորցրել
06.11.2026 | 21:27
Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը
06.11.2026 | 21:13
Թուրքիայում ֆոնդերի սկանդալի գործով ձերբակալվել է Էրդողանի թիմակից նախկին նախարարը
06.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի եվրոպական հայտը և Մոսկվայի սպառնալիքները․ ինչ հետևանքներ կլինեն
06.11.2026 | 20:51
ՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետին
06.11.2026 | 20:44
Աշխատանքի խոստումով տարել են Ռուսաստան, ծեծել ու ստիպել զինվորական պայմանագիր ստորագրել․ 21-ամյա ղրղզստանցուն պատրաստում են Ուկրաինայի դեմ պատերազմ ուղարկելու
06.11.2026 | 20:30
Կարմիր անձնագրի սև լուրերը․ ինչ են ասում կենսաչափական նոր անձնագրի մասին, որ սուտ է․ ԱՉՔԻ ՏԱԿ
06.11.2026 | 20:20
ԱՄՆ-ի ճնշմամբ Թուրքիան դադարեցրել է Թուրքմենստանից Իրանի տարածքով գազի ներկրումը
Բոլորը

Աբխազիայի ինքնահռչակ հանրապետության Գալիի շրջանում ձերբակալվել են Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքացիներ, գրում է Эхо Кавказа-ն։

Աբխազիայի Պետական ​​անվտանգության ծառայության տվյալներով՝ Ռուսաստանի ԱԱԾ սահմանային վարչության հետ համատեղ բացահայտվել է «պետական ​​սահմանն անօրինական կերպով հատելու ուղի»՝ ձերբակալելով օտարերկրյա քաղաքացիների երկու խմբի։

«Մեկ խմբում ընդգրկված են Թուրքիայի երկու քաղաքացի՝ 1997 թվականին ծնված Սելջուկ Գյուրենը, որը, օպերատիվ տվյալների համաձայն, Ինտերպոլի միջոցով միջազգային հետախուզման մեջ է Թուրքիայում նախկինում կատարված պատվիրված սպանության համար, և 2001 թվականին ծնված Դողան Բերսանը, որը նույնպես հետախուզվում է սպանության և թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,- ասվում է հայտարարության մեջ։

Ըստ գերատեսչության՝ ձերբակալվել են նաև Ադրբեջանի քաղաքացիներ՝ 1974 թվականին ծնված Հասան Ազիզովը և 1990 թվականին ծնված Նամազ Թահմազլին։

Նշվում է, որ նրանք «փորձել են թաքնվել Աբխազիայում՝ Վրաստանում քրեական պատասխանատվությունից խուսափելու համար»։ Ի տարբերություն Ադրբեջանի քաղաքացիների՝ չի նշվում, թե որտեղ և ինչ նպատակով էին մեկնում ձերբակալված Թուրքիայի քաղաքացիները։

Պետական ​​անվտանգության ծառայության քննչական վարչությունը քրեական գործեր է հարուցել ձերբակալվածների նկատմամբ Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն (սահմանի անօրինական հատում, որը կատարվել է անձանց խմբի կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով):

Անկարան ու Բաքուն չեն մեկնաբանել Աբխազիայի իշխանությունների կողմից ձերբակալությունների լուրը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի