Կլաններ կան, որոնք մաֆիոզների հետ պայմանավորվում են, կարողանում են կոնյակ արտահանել․ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.09.2026 | 19:58
Քննարկվել են Հայաստանի և Իրաքյան Քուրդիստանի միջև տնտեսական կապերի զարգացման հնարավորությունները
05.09.2026 | 19:33
Կաթողիկոսի ու 6 եպիսկոպոսների գործով դատախազ Խաչատուր Գալստյանն իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից
05.09.2026 | 18:31
«Հեծանվային մեծ սպորտը գալիս է Հայաստան». ներկայացվել է «Tour of Armenia»-ի խորհրդանիշը
05.09.2026 | 17:59
ԱՄՆ-ում շուրջ 50 աշխատակից ստի դետեկտորով ստուգվել է գաղտնի տեղեկությունների արտահոսքի պատճառով
05.09.2026 | 17:31
1,4 միլիոն ֆայլ․ հաքերները հրապարակել են Բեռլինի Սենատից գողացված տվյալները
05.09.2026 | 16:58
Վանաձորում, Ալավերդիում և Հրազդանում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
05.09.2026 | 16:35
Ընթերցանությունը կենսակերպ պետք է դառնա․ Ժաննա Անդրեասյան
05.09.2026 | 15:55
ԱՆ-ն առաջարկում է լուծարել հարկային հաշվետվություն չներկայացրած ընկերությունները
05.09.2026 | 15:22
Հայաստանը պատրաստվում է վավերացնել մարդու օրգանների թրաֆիքինգի դեմ ԵԽ կոնվենցիան
05.09.2026 | 14:42
Օդի ջերմաստիճանը զգալիորեն կնվազի
05.09.2026 | 14:20
Հեղափոխության համար չեմ զղջում. Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 13:49
Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորած
05.09.2026 | 13:31
Վթարային ջրանջատում Երևանի վարչական շրջաններում
05.09.2026 | 13:11
Փաշինյանը հեռացավ Սիմոնյանի ուղեկցությամբ. հարցերի չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
05.09.2026 | 12:48
Մինչև հեղափոխությունը ավելի չաղ ու բախտավոր էի. Ալեն Սիմոնյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

ԱԺ նիստում Մրցակցային պաշտպանության հանձնաժողովի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ իր ելույթում ՔՊ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը խոսեց կոնյակի արտահանման խնդիրներից։ Ըստ նրա՝ խնդիրները, որոնք առաջացել են Վրաստանում ավելի շատ ներքին մրցակցության խնդիրներ են, որոնք մեր երկրում խաթարվել են։

«Մրցակցության խաթարումը տեղի է ունեցել Հայաստանում, հետո՝ տեղափոխվել Վրաստան։ Արտադրողներն ամիսներով չեն կարողանում կոնյակ ու գինի ԵՏՄ և Բալթյան երկրներ տեղափոխել, Վրաստանն իր տարածքում ստուգումներ է անում։ Այսինքն՝ ձևավորվել են որոշակի կլաններ, որոնք իրենց աշխատանքն այնպես են կազմակերպում, որ որոշակի շահ ունենան։ Եվ այն ընկերությունները, որոնք ՀՀ-ից կարողանում են պայմաավորվել այդ մաֆիոզ խմբավորումների հետ, կարողանում են գինի և կոնյակ արտահանել, իսկ բարեխիղճ գինեգործներն ու կոնյակագործները մնում են սահմանին կանգնած։ Եթե կարծում եք, որ սա միայն Վրաաստանի հարցն է, սխալվում ենք։ Մենք պետք է մրցակցությունը պաշտպանենք»,- նկատեց պատգամավորը։

Հիշեցնենք, որ Հայաստանից ալկոհոլային խմիչք արտահանողներն ու արտադրողները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ պահանջելով կարգավորել արտահանումների հարցը։ Նրանք բողոքում են, որ ՌԴ կամ մերձբալթյան երկրներ արտահանվող իրենց ալկոհոլային խմիչքները, հիմնականում՝ կոնյակը, տարանցիկ երկրում՝ Վրաստանում ստուգումների է ենթարկվում, ինչի հետևանքով ապրանքը ամիսներով մնում է սահմանին։

Մանրամասները՝ տեսանյութում։