Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան․ բեկորներն ընկել են բնակելի շենքի վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.10.2026 | 10:55
Մեսին գոլ ու 2 ասիստ է գրանցել Արգենտինայի հավաքականում հրաժեշտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 10:50
Լրտեսության կասկածանքով ձերբակալված Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կարող էր տվյալները փոխանցել Ադրբեջանին․ Der Spiegel
07.10.2026 | 10:46
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավ հանձնվել է Ազգային պատկերասրահին
07.10.2026 | 10:36
Փաշինյանի ՌԴ այցը դեռ չի քննարկվում, Պուտինի հետ հանդիպում Թուրքմենստանում չի նախատեսվում․ Ուշակով
07.10.2026 | 10:29
Ժաննա Անդրեասյանը մեկնել է Թբիլիսի՝ մասնակցելու Հայաստանի մշակույթի օրերին
07.10.2026 | 10:15
Հայաստանի ներկայացուցիչները ադրբեջանցի և միջազգային փորձագետների հետ Լոնդոնում մասնակցել են աշխատաժողովի
07.10.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 7-ի դրությամբ
07.10.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ գիշերը «երեք անօդաչու թռչող սարքերի հարձակումը Մոսկվայի մարզի վրա, հետ է մղվել»։ Դրանցից մեկի բեկորները, դատելով ռուսական տելեգրամ ալիքներում հրապարակված տեսանյութերից, վնասել են Վերնադսկի պողոտայում գտնվող «Миракс Парк» բնակելի համալիրի ճակատային մասը։

Meduza-ի փոխանցմամբ՝ Սոբյանինը հայտնել է, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքի բեկորներն ընկել են Մոսկվայի Վերնադսկի պողոտայում։ Նրա խոսքով՝ բնակելի շենքը լուրջ վնաս չի կրել, և ոչ ոք չի տուժել։

Մոսկվայի մարզի Օդինցովո քաղաքային շրջանը նույնպես ենթարկվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման: Ռուսական  տելեգրամ ալիքները հրապարակել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է անօդաչու թռչող սարքը խոցվում բնակելի շենքերի վրա։ Խոցված անօդաչուի բեկորներն ընկել են շենքի բակում, մի մեքենա թեթև վնասվել է:

Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մայիսի լույս 29-ի գիշերը ՀՕՊ ուժերը խոցել են ուկրաինական 48 անօդաչու թռչող սարք, այդ թվում՝ երեքը՝ Մոսկվայի մարզում։ Հաղորդվում է, որ Բելգորոդի մարզում խոցվել է 30 անօդաչու թռչող սարք, 4-ական՝ Օրյոլի, Ռյազանի մարզերում և բռնակցված Ղրիմում, 3-ը՝ Մոսկվայի, 2-ը՝ Բրյանսկի և 1-ը՝ Տամբովի մարզերում։

Ուկրաինական կողմից դեռևս մեկնաբանություն չի եղել։

Գիշերն էլ Ռոսավիացիան ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել մի քանի օդանավակայաններում, այդ թվում՝ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի