Նեթանյահուն պաշտոնապես հաստատել է՝ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնապես հաստատել է, որ ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Մոհամմադ Սինվարը սպանվել է, հաղորդում է Jerusalem Post-ը։

Մայիսի կեսերին Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը Կնեսեթի արտաքին գործերի և պաշտպանության հանձնաժողովին հայտարարել էր, որ Սինվարի մահվան մասին ավելի ու ավելի շատ նշաններ կան։

Կացն իր հայտարարությունն արել է այն ժամանակ, երբ Իսրայելի բանակի աղբյուրները լրատվամիջոցին հայտնել էին, որ դեռևս չեն ընդունում արտասահմանյան հաղորդագրությունները, որ Սինվարի մարմինը հայտնաբերվել է նրա մի քանի օգնականների հետ միասին, այդ թվում՝ Սինվարի հավանական իրավահաջորդի՝ «Ռաֆահ» բրիգադի հրամանատար Մոհամմեդ Շաբանահի մարմնի հետ միասին։ Աղբյուրները լրատվամիջոցին  հայտնել էին, որ ՀԱՄԱՍ-ի ի երկու բարձրաստիճան առաջնորդները միասին են եղել, ինչը մեծացնում է լուրերի հավանականությունը, որ երկուսն էլ մահացած են։

Չնայած վերջին երկու շաբաթների ընթացքում նրանց մահվան մասին պաշտոնապես չհայտարարելու զգուշավորությանը՝ Իսրայելի պաշտպանության բանակի աղբյուրներն արդեն The Jerusalem Post-ին ասել էին, որ նրանք, հավանաբար, մահացած են, և Կացը նույնպես վերջին օրերին ակնարկել է դրա մասին։

Մայիսի 13-ին Իսրայելի բանակը մեծ քանակությամբ ռումբեր էր նետել Գազայի հիվանդանոցի տակ գտնվող թունելային ապաստարանի վրա՝ թիրախավորելով Սինվարին։

Մուհամմադ Սինվարը Յահյա Սինվարի կրտսեր եղբայրն է, որն Իսրայելում համարվում է ՀԱՄԱՍ-ի կողմից 2023 թվականի հոկտեմբերի 7-ին տեղի ունեցած  հարձակման գլխավոր կազմակերպիչն ու գաղափարախոսը։ Յահյա Սինվարը սպանվել էր 2024 թվականի աշնանը, որից հետո Մոհամմադը դարձել էր խմբի առաջնորդը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի