Հայաստանը երբևէ չի սահմանափակել Ադրբեջան այցելած որևէ փորձագետի մուտքը մեր երկիր. ԱԳՆ-ն` քննադատությունների մասին

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Փորձագետ Ջոշուա Կուչերը նախորդ անգամ իմ տեղեկություններով, խախտել էր հավատարմագրման կարգը դրա համար մուտքն արգելվել էր, պատշաճ հավատարմագրվելուց հետո նրա մուտքն, իհարկե, թույլատրվել է», – այս մասին «Երևանյան երկխոսության» համաժողովի շրջանակներում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը` արձագանքելով քննադատություններին, որ համաժողովին մասնակցող բանախոսներից Ջոշուա Կուչերայի մուտքն արգելված է եղել Հայաստան:

«Ոչ միայն Ջոշուայի մուտքի արգելքի մասին էր խոսք գնում, այլ նաև ևս մեկ փորձագետի: Ուզում եմ հստակորեն նշել` Հայաստանը երբևէ չի սահմանափակել հատկապես որևէ փորձագետի մուտքը, որը այցելել է Ադրբեջան, որից հետո Հայաստան: Ո´ չ նախկինում, ո´ չ ներկայում ՀՀ-ն չի սահմանափակել Ադրբեջան այցելած որևէ փորձագետի մուտքը մեր երկիր:

«Մենք պետք է կարողանանք աշխատել և պետք է աշխատենք այն մարդկանց և վերլուծաբանների հետ, որոնք, հնարավոր է, ունեն այլ կարծիք մի շարք հարցերի վերաբերյալ»,- պարզաբանեց ԱԳՆ պաշտոնյան:

Անդրադառնալով մի քանի ՀԿ-ների հայտարարությանն ուղղված ԱԳՆ-ին, որպեսզի թույլ չտան մեկ այլ փորձագետ Կրեգ Օլիֆանտի այցը Հայաստան, ով այս տարվա ապրիլին Ստեփանակերտում մասնակցել է ադրբեջանական ֆորումին, Կարապետյանն ասաց, որ նրա մասնակցության հայտը չեն մերժել: Նրա խոսքով` Օլիֆանտն է հայկական կողմին տեղեկացրել, որ տեխնիկական հարցերով պայմանավորված օդանավը չի նստել և չի մասնակցի ֆորումին: Կարապետյանը ափսոսանք հայտնեց, որ նա չի մասնակցում «Երևանյան երկխոսություն» համաժողովին:

Նշենք, որ բրիտանացի փորձագետ Ջոշուա Կուչերան Արցախյան պատերազմի օրերին Քարվաճառ էր այցելել:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանն էր ֆեյսբուքի իր էջում անդրադարձել թեմային` գրելով. «Միայն Հայաստանում են կարող ինչ-որ մեկի մուտքը երկիր արգելել, միջազգային սկանդալ հարուցել ու դրանից մի երկու-երեք տարի անց ոչ միայն նույն անձին հրավիրել գլխավոր դիվանագիտական ֆորումին, այլև բանախոս դարձնել բարձրաստիճան պաշտոնյայի մասնակցությամբ պանելային քննարկմանը»:

Factor. am-ը պարզաբանում խնդրեց նաև փորձագետից, սակայն, Ջոշուա Կուչերան հրաժարվեց մեկնաբանություն տալ:

 

Մանյա Պողոսյան