Ուրախ կլինենք մեր փորձը ձեզ ներկայացնել ԵՄ-ին անդամակցության մասով․ Ֆիցո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
08.08.2026 | 11:24
Արթիկի դպրոցի հաշվապահը կատարել է առանձնապես խոշոր չափերի հափշտակություն. Հակակոռուպցիոն կոմիտե
08.08.2026 | 11:04
Բացահայտվել է Արգամ Աբրահամյանի կողմից պատվիրված սպանության դեպքը. ՔԿ
08.08.2026 | 10:54
Գազամատակարարման դադարեցումներ՝ Վանաձոր և Մասիս քաղաքների մի շարք հասցեներում, Կուրթան բնակավայրում
08.08.2026 | 10:43
Գեորգի Հարությունյանն առաջին գոլն է խփել «Պուշկաշ Ակադեմիայում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

Ռոբերտ Ֆիցո – Մեծարգո պարոն վարչապետ, որպես Սլովակիայի Հանրապետության վարչապետ, ես հետամուտ եմ եղել Սլովակիայի ինքնիշխան արտաքին քաղաքականության հայեցակարգին, որը կողմնորոշված է բոլոր չորս գլխավոր ուղղություններով: Ես հաստատում եմ այն փաստը, որ Եվրոպական միությունը և ՆԱՏՕ-ն մեր կենսատարածքն են, բայց մեզ համար շատ կարևոր է փոխշահավետ երկկողմ հարաբերություններ զարգացնել: Ես շատ ուրախ էի, մեծարգո պարոն վարչապետ,  Ձեզնից անմիջականորեն լսելու Ձեր երկրի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների կարգավիճակի վերաբերյալ Ձեր գնահատականը։ Այդ տեղեկությունը շատ արժեքավոր է ինձ համար, և ես ուրախ կլինեմ այն փոխանցել Եվրամիությունում իմ գործընկերներին։

Երբ մենք պատրաստում էինք այս այցը, ես փորձում էի գտնել որոշ կետեր, որոնցով մենք կարող ենք ապագայում բարեհաջող համագործակցել: Եվ ես շատ ուրախ եմ, որ Սլովակիայից եկած գործարարների թվում կան մարդիկ, ընկերություններ, որոնք գործում են այնպիսի ոլորտներում, որոնցում մենք կարող ենք երկուստեք փոխշահավետ համագործակցության հասնել շուտով։

Հարգելի պարոն վարչապետ, Դուք նշեցիք միջուկային էներգետիկան: Մենք՝ Հայաստանը և Սլովակիան, նույն ռեակտորներն  ունենք: Ես Ձեզ ներկայացրեցի, թե որն է մեր տեսլականը, ինչ ենք ուզում անել Սլովակիայում մեր ատոմակայանի հետ կապված: Մենք խոսում էինք  օգտագործված միջուկային վառելիքի մասին: Դուք և մենք ունենք մասնագիտացած ընկերություններ, եկեք նրանց միավորված ջանքերի միջոցով հրաշալի համագործակցություն ունենալ:

Համագործակցության մյուս ոլորտը, որը մենք շատ բաց քննարկեցինք, պաշտպանական արդյունաբերությունն է: Ես ասացի, եթե թույլ կտաք կրկնեմ իմ ասածը՝ եթե մենք չարտադրենք զենք, մեկ ուրիշը դա կանի, և մենք ստիպված կլինենք գնել։ Եթե մենք պետք է շատ գումար ծախսենք մեր պաշտպանության վրա, ապա անենք այն, ինչ մենք կարող ենք անել, որպես փոքր երկրներ, գտնենք ապրանքներ, որոնք մեր կարիքները կբավարարեն և միևնույն ժամանակ այս համագործակցությունը մեզ չի ստիպի գնել ուրիշ խոշոր գործընկերներից, Հյուսիս-Ատլանտյան դաշինքից:

Ես պարոն վարչապետին տեղեկացրեցի երկակի օգտագործման նախագծերի մասին: Մեր ռազմական բյուջեում ունեցած ֆինանսավորման հաշվին մենք նախագծում ենք ծրագրեր, օրինակ՝ հիվանդանոցներ կամ ճանապարհների վերակառուցում, կամուրջների վերակառուցում: Ես հավատացած եմ, որ բանակին անհրաժեշտ է ենթակառուցվածք, ոչ միայն զենք, ինչպես մենք անցյալում ենք տեսել:

Հաջորդ ոլորտն ընդհանուր փորձի փոխանակումն է: Ինչպես Դուք նշեցիք, պարոն վարչապետ, եթե հետաքրքրված եք, մենք ուրախ կլինեինք Ձեզ ներկայացնել մեր փորձը Եվրամիության հետ կապված՝ որտեղ թույլ ենք տվել սխալներ կամ որտեղ հաջողության ենք հասել: Հարգելի պարոն վարչապետ, ուրախ եմ, որ մենք կկարողանանք Ձեզ ներկայացնել լավագույն փորձը, լավագույն պրակտիկան։ Սլովակիայում գտել ենք որոշ լուծումներ, օրինակ՝ պետական գնումների ոլորտում կամ ռազմավարական ներդրումների մասին օրենքի տեքստում: Ես համոզված եմ՝ դուք էլ կունենաք հետաքրքիր բաներ, որոնցից կարող ենք դասեր առնել, երկուստեք կարող ենք միմյանցից սովորել:

Ես շատ ուրախ եմ, որ մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել  փոխադարձաբար օգնելու իրար ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ժամանակավոր անդամի թեկնածությունների հարցում և աջակցել տարբեր առաքելություններին: Ե՛վ Հայաստանը, և՛ Սլովակիան կարևոր դերակատարում ունեն: Մենք հստակեցրեցինք մեր համագործակցության ուղղությունները՝ մեր գործարար պատվիրակությունների կազմերը նաև հաշվի առնելով, և կենտրոնացանք մի քանի ոլորտների վրա, և ես համարում եմ, որ այս այցը շատ հաջողված է: Եվ բարձր եմ գնահատում, որ հնարավորություն ունեցա ելույթ ունենալ «Երևանյան երկխոսության» ֆորումի շրջանակում: Ուստի շատ շնորհակալություն, մեծարգո պարոն վարչապետ, Ձեր հյուրընկալ վերաբերմունքի համար: Անհամբեր կսպասենք Սլովակիա Ձեր այցելությանը: Շնորհակալություն։