ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու պատմական հնարավորությունը բաց չի թողնվի․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.02.2026 | 18:18
Ժամը 18:00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը փակ է միայն կցորդով տրանսպորտային միջոցների համար
15.02.2026 | 17:00
Վենեսուելայում գործողության ժամանակ ԱՄՆ-ն օգտագործել է Claude չաթբոտը. WSJ
15.02.2026 | 16:13
Մեծ Բրիտանիան Հյուսիսային Ատլանտիկա կուղարկի ավիակիր՝ «ռուսական ագրեսիան զսպելու և ստորջրյա ենթակառուցվածքները պաշտպանելու համար»
15.02.2026 | 15:53
Ուկրաինայում ձերբակալվել է էներգետիկայի նախկին նախարար Գերման Գալուշենկոն
15.02.2026 | 15:31
Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն
15.02.2026 | 15:11
Օդի ջերմաստիճանը փետրվարի 16-23-ը կանխատեսվում է նորմայից բարձր․ Լևոն Ազիզյան
15.02.2026 | 14:43
Մայր Աթոռը լինելու է Հայաստանում, եթե նույնիսկ ոմանց պատճառով Հայաստանի Հանրապետությունը չլինի. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյան
15.02.2026 | 14:18
Բռնի տեղահանված անձանց առնչությամբ քննարկումները և հաղորդակցությունը պետք է ունենան բավարար զգայունություն․ Անահիտ Մանասյան
15.02.2026 | 13:44
«Շատ կտրուկ քայլեր անելը սխալ է»․ Ալեն Սիմոնյանը՝ ռուսական 102-րդ ռազմաբազան ՀՀ-ից հանելու մասին
15.02.2026 | 13:26
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
15.02.2026 | 12:55
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ
15.02.2026 | 12:20
Ամենակարևորն այն է, որ Երևանը մնում է ՀԱՊԿ լիիրավ անդամ. Գալուզին
15.02.2026 | 12:11
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 243 տրանսպորտային միջոց և օգնություն ցուցաբերել 379 քաղաքացու
15.02.2026 | 11:58
Գրիգոր Ներսիսյանն ազատվել է Անձնական տվյալների պաշտպանության գործակալության պետի պաշտոնից
15.02.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Սլովակիայի Հանրապետության վարչապետ Ռոբերտ Ֆիցոն հանդիպումից հետո ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով։

 

Նիկոլ Փաշինյան – Հարգելի պարոն վարչապետ Ֆիցո, հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ Սլովակիայի Հանրապետության վարչապետի գլխավորած պատվիրակությանը և անձամբ վարչապետին Հայաստանի Հանրապետությունում։

Սա շատ լավ հնարավորություն է անդրադառնալու մեր երկկողմ օրակարգային հարցերին և հարաբերությունների զարգացման հեռանկարներին, ինչը մենք արդեն արեցինք և՛ առանձնազրույցում, և՛ պատվիրակությունների կազմով հանդիպման ընթացքում:

Նման բարձրաստիճան փոխայցելությունները նոր կյանք են հաղորդում մեր բարեկամ երկրների միջև քաղաքական երկխոսությանը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետ Ֆիցոյին ինձ ուղղված հրավերի համար՝ այցելել Սլովակիա, և ես ուրախությամբ ընդունում եմ այդ հրավերը: Մենք արդեն հասցրեցինք պայմանավորվել, որ առաջիկա այդ հնարավոր այցն ինչ-որ առումով կլինի այս այցի շարունակություն, որպեսզի մենք հնարավորություն ունենանք անդրադառնալ այն օրակարգային հարցերին, որոնք առիթ ունեցանք արդեն  ձևավորել: Կարծում եմ՝ դա շատ լավ մոտեցում է, որ մենք կենտրոնանանք կոնկրետ օրակարգերի վրա, որովհետև ընդհանուր առմամբ, մեր երկկողմ հարաբերությունների օրակարգը շատ լայն է, բայց վարչապետ Ֆիցոյի առաջարկով մենք որոշեցինք վերցնել մի քանի առաջնորդող ուղղություններ և այդ ուղղությունների վրա կենտրոնանալով՝ նոր հնարավորություններ բացել նաև մեր երկկողմ հարաբերությունների այլ օրակարգերի համար։

Պիտի ընդգծեմ, որ այս այցը, իհարկե, մեր երկրների միջև ակտիվ քաղաքական երկխոսության շատ խոսուն վկայություն է: Եվ ես ուզում եմ պարոն վարչապետին շնորհակալություն հայտնել այն աջակցությունների համար, այո՛, հենց աջակցությունների, որ վերջին տարիներին Սլովակիան տրամադրել է Հայաստանին, մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության դիտորդական առաքելության ներկայությունը, որտեղ Սլովակիայի աջակցությունը էական է եղել, նաև Եվրոպական խաղաղության գործիքի ծրագրերում Հայաստանի Հանրապետության մասնակցության առումով: Իհարկե, հիմա նաև Եվրամիության հետ ակտիվ բանակցային փուլ է վիզաների ազատականացման հարցով, և մենք շնորհակալ ենք այս հարցում նույնպես Սլովակիայի ցուցաբերած աջակցության համար։

Արդեն այսօր առիթ ունեցել ենք անդրադառնալու այդ թեմային, որ հաջորդ տարի գարնանը Հայաստանում տեղի է ունենալու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը, որ շատ մեծ իրադարձություն է Հայաստանի համար և ընդհանրապես՝ եվրոպական կարևորագույն պլատֆորմներից է: Այդ հարցում նույնպես անձամբ դիմել եմ վարչապետ Ֆիցոյին և ստացել ինչպես իր, այնպես էլ մեր մյուս եվրոպական գործընկերների աջակցությունը, որը նույնպես ես շատ բարձր եմ գնահատում։

Իհարկե, մեր համագործակցության օրակարգերը շատ ընդգրկուն են, և մենք պայմանավորվեցինք, որպեսզի մեր առաջիկա համագործակցությունը կենտրոնացնենք մի քանի ուղղությունների վրա՝ քաղաքական երկխոսություն, մասնավորապես, այդ թվում՝ Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների համատեքստում: Շատ մեծ օրակարգ կա էներգետիկ ոլորտում համագործակցության, մասնավորապես՝ միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության առումով: Նաև քննարկեցինք ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հնարավորությունները, և այդտեղ նույնպես տեսնում ենք որոշակի հնարավորություններ: Ես հույս ունեմ և համոզված եմ, որ այս այցի արդյունքներով բոլոր այդ ուղղություններով կունենանք կոնկրետ օրակարգեր և նախագծեր:

Իհարկե, վարչապետին բավականին ներկայացուցչական, գործարար պատվիրակություն է ուղեկցում, և ես համոզված եմ, որ այդ պատվիրակության այցի արդյունքներով նույնպես տնտեսական տարբեր ոլորտներում մասնավոր հատվածը նոր նախագծերի շուրջ քննարկումներ անելու հնարավորություններ կունենա: Եվ այդ քննարկումները, իհարկե, բարձր հովանու ներքո կունենան կոնկրետ արդյունք և արտահայտություն։

Մեծարգո պարոն վարչապետ,

Թույլ տվեք ևս մեկ անգամ ողջունել Ձեր այցը և կարևորել այն` ինչպես մեր երկկողմ հարաբերությունների, այնպես էլ Հայաստան-Եվրամիության հարաբերությունների համատեքստում: Իհարկե, այսօր առիթ ունեցել եմ և՛ երկկողմ քննարկումների ժամանակ, և՛ այսօր մեկնարկած «Երևանյան երկխոսություն» համաժողովի շրջանակներում ներկայացնելու խաղաղության օրակարգը, խաղաղության օրակարգի իրականացման վերաբերյալ մեր պատկերացումները: Ուզում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ մեր ռազմավարությունն է, մեր ռազմավարական որոշումն է՝ մնալ հավատարիմ խաղաղության օրակարգին: Ես հույս ունեմ, որ այսօրվա ելույթի ընթացքում կարողացա մեր միջազգային գործընկերներին ներկայացնել և ավելի տեսանելի դարձնել, թե ինչքան մոտ է խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իհարկե, այդ մասով մենք լիարժեք և ամբողջական մեր պատասխանատվությունը կիրացնենք:

Ուրախ եմ արձանագրել, որ մենք նաև մեր խորհրդակցություններն ենք շարունակում Ադրբեջանի հետ, որպեսզի այս պատմական հնարավորությունը բաց չթողնվի: Թույլ տվեք արտահայտեմ իմ համոզմունքը, որ բաց չի թողնվի, որովհետև, իհարկե, ոչ առանց դժվարությունների, բայց մենք շարժվում ենք առաջ, և այն փաստը, որ մենք այս միջավայրում՝ միջազգային և տարածաշրջանային ոչ պարզ պայմաններում, կարողացանք ավարտին հասցնել, փակել բանակցությունները խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, հաջողությամբ փակել, այսինքն՝ ունենալ համաձայնեցված տեքստ, որը պատրաստ է ստորագրման, դա, իհարկե, շատ կարևոր և շատ մեծ ձեռքբերում է, բայց քայլ է, որը պետք է ունենա շարունակություն:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սլովակիային, Սլովակիայի Կառավարությանը և անձամբ վարչապետ Ֆիցոյին այս հարցում ցուցաբերած աջակցության համար, որովհետև Սլովակիան առաջին երկրներից էր, որ ողջունեց խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների ավարտը, համաձայնեցումը, և իհարկե, այն երկրներից է, որ սպասում է համաձայնագրի ստորագրմանը։

Շնորհակալ եմ, պարոն վարչապետ Ձեր այցի, Ձեր կառուցողական մոտեցումների, արդյունքի վրա կենտրոնացած Ձեր առաջարկությունների և քաղաքական աջակցության համար։