Թրամփը եվրոպացիներին ասել է, որ Պուտինն իրեն հաղթող է համարում և պատրաստ չէ դադարեցնել պատերազմը․ WSJ

Լուրեր

07.10.2026 | 17:05
Փաշինյանը սխալվում է․ կին համայնքապետեր ՀՀ-ում եղել են նաև 2018-ից առաջ
07.10.2026 | 16:58
Ալիևը զանգահարել է Պուտինին
07.10.2026 | 16:53
«Հայ, թուրք, ադրբեջանցի․ ինչի՞ համար են էդ շահարկումները»․ Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 16:50
Դատական դեպարտամենտը չի կատարել դատարանի վճիռը․ դատավորին չվճարված գումարը կբռնագանձվի
07.10.2026 | 16:42
«Հրաշք այգի» ռեստորանային համալիրից 2 գորշ արջի տեղափոխել են ապաստարան
07.10.2026 | 16:30
ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը՝ ՈՒՂԻՂ
07.10.2026 | 16:20
Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը
07.10.2026 | 16:15
Գարեգին Բ-ն իրավաբանների ու սահմանադրագետների հետ քննարկել է եկեղեցուն առնչվող նախաձեռնությունները
07.10.2026 | 16:04
Ադրբեջանն Ուկրաինային հերթական մարդասիրական օգնությունն է ուղարկել
07.10.2026 | 16:00
2-րդ դասարանի աշակերտուհուն ծեծելու դեպքով ուսուցչուհուն ձերբակալելու որոշում է կայացվել
07.10.2026 | 15:51
Բաքուն արձագանքել է Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարի՝ Ադրբեջանի հետ կապ ունենալու մասին լուրերին
07.10.2026 | 15:44
ԱՄՆ-ում մահապատժի ընթացքում ողջ մնացած կինը գիտակցության է եկել
07.10.2026 | 15:34
Գագիկ Խաչատրյանի փաստաբանական խումբը պնդում է՝ 70 կտավներից մի մասը ընտանիքի անդամների սեփականությունն է, դրանք ցուցադրելը խախտում է նրանց իրավունքները
07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո եվրոպացի առաջնորդներին ասել է, որ Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը Ուկրաինայում, քանի որ կարծում է, որ հաղթում է։ Այս մասին գրել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Զրույցը տեղի է ունեցել Թրամփի և Պուտինի միջև երկժամյա հեռախոսազրույցից հետո, որը երկու նախագահներն էլ բարձր են գնահատել։ Լրատվամիջոցի տվյալներով՝ եվրոպացի առաջնորդները նախկինում էլ հասկացել էին, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը, բայց հիմա նրանք այդ մասին առաջին անգամ լսել են Թրամփից՝ չնայած այն հանգամանքին, որ Սպիտակ տան ղեկավարը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ հավատում է Պուտինի՝ խաղաղության համաձայնագրի հասնելու ցանկությանը։

Սպիտակ տունը հրաժարվել է մեկնաբանություն տալ WSJ-ին՝ հղում անելով սոցցանցերում Պուտինի հետ զրույցի մասին նախագահի գրառմանը։

Ըստ լրատվամիջոցի՝ չնայած Թրամփը, կարծես, եկել է այն եզրակացության, որ Պուտինը պատրաստ չէ խաղաղության, դա նրան չի ստիպել անել այն, ինչին ձգտում են եվրոպացիները և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ կրկնապատկել ջանքերը Ռուսաստանի դեմ։

Թրամփը հեռախոսազրույց էր ունեցել եվրոպացի առաջնորդների հետ կիրակի՝ Պուտինի հետ հեռախոսազրույցից մեկ օր առաջ։ Այնուհետև նա հստակեցրել էր, որ կարող է խստացնել պատժամիջոցները, եթե Պուտինը հրաժարվի համաձայնվել հրադադարին, հայտնում են WSJ-ի աղբյուրները։

Երկուշաբթի, սակայն, նա կրկին փոխել է իր դիրքորոշումը՝ հայտարարելով, որ ցանկանում է արագորեն շարունակել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ցածր մակարդակի բանակցությունները Վատիկանում։

Դոնալդ Թրամփը մայիսի 19-ին հեռախոսազրույց էր ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, որից հետո զանգահարել էր եվրոպական երկրների և Ուկրաինայի առաջնորդներին։ Axios-ի և The New York Times-ի տվյալներով՝ Թրամփն ասել էր, որ Պուտինը համաձայնել է բանակցություններ վարել, բայց Միացյալ Նահանգները չի մասնակցի դրանց. Ռուսաստանը և Ուկրաինան պետք է ինքնուրույն համաձայնության գան պատերազմը դադարեցնելու համար։ Bloomberg-ի աղբյուրներն էլ հայտնել էին, որ ԱՄՆ նախագահը «հստակեցրել է, որ վստահ է Ռուսաստանի հաղթանակին՝ կրկնելով Կրեմլի մի շարք թեզերը»։ FT-ն էլ  գրել է, որ եվրոպացի առաջնորդները ցնցված են եղել  Թրամփի և Պուտինի միջև համաձայնությունից։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի