Չեմ տեսնում ՀՀ-ի «ուկրաինացման» պատճառներ․ ՀՀ-ն մեր դաշնակիցն է․ Լավրովն՝ ի պատասխան Factor TV-ի հարցի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Այն դիտարկմանը, որ Ադրբեջանը 44-օրյա պատերազմի ժամանակ օգտագործում էր ռուսական զենք, հիշեցնեմ, որ Հայաստանն էլ անկախություն ձեռք բերելուց հետո գրեթե բոլոր տարիներին օգտագործում էր ռուսական զենք, այդ թվում վերցնելու համար այն 7 շրջանները, որոնց նկատմամբ պաշտոնական հավակնություն երբեք չի ունեցել»,- այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով Factor TV-ի հարցին։

Factor TV-ն Լավրովին հարցրել էր․«Պարո՛ն Լավրով, Դուք եկել եք մի երկիր, որի դեմ և ԼՂ-ի դեմ Ադրբեջանը կիրառել է մեծաքանակ ռուսական զենքեր, ինչի հետևանքով հայաթափվել է Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը և օկուպացվել են ՀՀ ինքնիշխան տարածքներ։ 44-օրյա պատերազմի մեկնարկի դրությամբ ադրբեջանական բանակի զենքերի 60 տոկոսը եղել են ՌԴ-ից և Բելառուսից մատակարարվածները։ Բացի այս ՌԴ-ն չի կատարել 1997 թվականի պայմանագրով ստանձնած անվտանգային պարտավորությունները։ Նաև ՌԴ-ն զենք չի մատակարարել ՀՀ-ին չնայած գումարը վճարվել է։ Չե՞ք կարծում, որ այս պայմաններում բնական է ՀՀ-ի մերձեցումը ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, ԵՄ այլ երկրների հետ և ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելը»։

Լավրովի խոսքով՝ ՀՀ որևէ ղեկավար երբևէ չի առաջարկել Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ միավոր, բայց օգտագործվում էր ռուսական զենք վերցնելու 7 շրջանները և այնտեղ ամրաշինական աշխատանքներ կատարելու և ռազմական գծեր ստեղծելու համար։ Անդրադառնալով զենքի մատակարարման գործընթացին՝ արտգործնախարարը պարզաբանեց.

«Մենք այդ դրվագն այսօր քննարկել ենք, կարգավորել ենք այդ հարցը, վճարումները հաշվակցվել են այլ նպատակների։ Նոր մատակարարումների մասով ասեմ, որ հիմա ստիպված ենք կռվել ամբողջ Եվրոպայի դեմ, ուստի այսօր զենքի միջոցով մեր պատասխանն է պահանջվում։ Ես համոզված եմ, որ մեր հայ բարեկամները հասկանում են, որ նման իրավիճակներում մենք չենք կարող մեր բոլոր պարտավորությունները ժամկետում կատարել։ Բայց անգամ նման իրավիճակում պայմանագրով նախատեսված համակարգերը փոխանցվում են և մենք այդ պրակտիկան կշարունակենք»։

Factor TV-ն Սերգեյ Լավրովին հիշեցրեց հունվարի 14-ի ասուլիս ժամանակ հնչեցրած հայտարարությունը.

«Դուք հայտարարել էիք, որ Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու գործընթացի մեկնարկը ՀՀ-ի ինքնիշխան որոշումն է։ Սակայն ռուսական պետական մեդիայում և որոշ պաշտոնյաների կողմից հաճախ հնչում են քննադատություններ Հայաստանի՝ Արևմուտքի հետ հարաբերությունների խորացման վերաբերյալ։ Անգամ զգուշացումներ են հնչում Հայաստանի, այսպես ասած, «ուկրաինացման» վերաբերյալ։ ՌԴ-ն պատրաստվո՞ւմ է տնտեսական պատժամիջոցներով կամ ռազմական ուժով կանխարգելել ՀՀ-ի մեձեցումը ԵՄ-ի հետ, ինչպես եղավ Ուկրաինայի հետ, թե՞ կհարգեք ՀՀ ինքնիշխան որոշումը»։

Հարցին ի պատասխան Լավրովը նշեց՝ չի տեսնում ՀՀ-ի «ուկրաինացման» պատճառներ.

«Այստեղ մեկնաբանելու բան չկա, Հայաստանը մեր դաշնակիցն է»։

Մանրամասները՝ տեսանյութում։