Ոչ մի գաղտնիք կամ թաքնված ուղերձ չկա. ԱՄՆ դեսպանը՝ Փաշինյանին հղած Թրամփի ուղերձի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
14.11.2026 | 09:56
Փաշինյանը դեկտեմբերին երեք անգամ կմեկնի Ռուսաստան․ «Մեր նպատակը չէ խնդիրներ ստեղծել ՌԴ-ի համար»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 00:02
Ուսման Նուրմագոմեդովը 6 ամսով ձերբակալվել է UFC նախկին չեմպիոնի վրա հարձակման համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 23:16
«Արարատ-Արմենիան»՝ Եղիշե Մելիքյանի հայտարարության մասին. «Սա փորձ է ֆուտբոլասերի ուշադրությունը շեղելու հավաքականի ելույթներից»
13.11.2026 | 23:14
Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը
13.11.2026 | 22:57
Կացության գործերի կառավարման նոր հարթակն արդեն գործում է․ ինչպես գրանցվել և դիմում ներկայացնել
13.11.2026 | 22:40
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.11.2026 | 22:24
Ադրբեջանում ևս երկու լրագրողի երկարաժամկետ ազատազրկման են դատապարտել՝ շարունակվող ճնշումների ֆոնին
13.11.2026 | 22:09
Անգնահատելի է Նորայր Մեհրաբյանի ավանդը հայ պարարվեստի զարգացման գործում. Փաշինյան
13.11.2026 | 21:52
Հիփոթեք՝ 0% կանխավճարով․ Ամերիաբանկի հատուկ առաջարկը TOON EXPO-ի այցելուներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:45
Կայացել է ՀՀ-ԱՄՆ համապարփակ ռազմավարական գործընկերության կանոնադրության իրականացման աշխատանքային խմբի հանդիպումը
13.11.2026 | 21:39
TOON EXPO-ն կրկին բացեց դռները՝ ավելի քան 100 ընկերությամբ և 45 հազար գրանցված այցելուով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.11.2026 | 21:25
Մասիսում ընտրապայքարը՝ ՔՊ-ի և «Կառուցող» դաշինքի միջև․ ովքեր են գլխավորում ցուցակները
13.11.2026 | 21:18
Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ ՀԱՊԿ-ը լռեցրեց ՀՀ-ին՝ չկատարելով անվտանգային պարտականությունը․ պե՞տք է հեռանալ ՀԱՊԿ−ից
Բոլորը

Ոչ մի գաղտնիք կամ թաքնված ուղերձ նախագահ Թրամփի կողմից չկա՝ ուղղված երկու երկրների ղեկավարներին:

Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Հայաստանում դիվանագիտական գործունեությունն ամփոփող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը՝ պատասխանելով Հայաստանի անկախության տոնի առիթով վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղած ուղերձում Ղարաբաղյան հակամարտության հիշատակման մասին հարցին:

Դեսպանի խոսքով՝ վերջին շրջանում Հայաստանում և Ադրբեջանում քաղաքական զարգացումներ տեղի ունեցան. «Անցյալ տարի Ադրբեջանում ընտրություններ էին, իսկ այս տարի մայիսին այստեղ մենք տեսանք այս դրամատիկ փոփոխությունները: Նախագահի ուղերձի այս խոսքերը, կարծես, վերաբերում են նրան, որ այժմ երկու երկրներում էլ կան նոր լիցքեր, նորովի տրամադրվածություն, որը կարող է օգնել և խթանել նոր լուծումներ գտնելու: Դա հույսի և ակնկալիքի դրսևորում է»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ ՀՀ վարչապետին հղած ուղերձում, մասնավորապես, նշվում է. «Առաջիկա ամիսներին հնարավորություններ են բացվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար, որը կարող է նաև նոր հնարավորություններ բացել հայ-ամերիկյան գործակցության համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ պետություն՝ Միացյալ Նահանգները պատրաստ է աշխատել Ձեզ հետ հակամարտությանը տևական խաղաղ լուծում գտնելու շուրջ»: